Սեպտեմբերի 29-ին Երևանում կայացավ ՀԱՊԿ անդամ պետությունների արտակարգ իրավիճակները համակարգող խորհրդի 9-րդ նիստը:
Հանդիպմանը մասնակցում էին Ռուսաստանի Դաշնության, Բելառուսի, Տաջիկստանի, Ղազախստանի, Ղրղզստանի ԱԻ կառավարման պետական մարմինների պատվիրակությունները, ինչպես նաև ՄԱԿ-ի մարդասիրական գործերը համակարգող գրասենյակի, Կարմիր խաչի և կարմիր մահիկի ընկերությունների միջազգային ֆեդերացիայի մոսկովյան տարածաշրջանային ներկայացուցչության, Ալմաթայի ղազախ-ղրղզական ԱԻ և աղետների ռիսկերի նվազեցման կենտրոնի ներկայացուցիչներ:
Ինչպես հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության հասարակայնության հետ կապերի վարչությունից, ՀՀ ԱԻՆ և նախարար Ա. Երիցյանի անունից նիստի մասնակիցներին ողջունեց և նիստ վարում էր ՀՀ ԱԻ փոխնախարար Հ. Հակոբյանը:
Հանդիպման սկզբում ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին օրերս Մոսկվայում տեղի ունեցած խոշոր հրդեհի ժամանակ զոհված հրշեջների հիշատակը:
ՀԱՊԿ քարտուղարության անունից ողջույնի խոսքով հանդես եկավ Գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը` մասնավորապես նշելով.
Շնորհակալություն եմ հայտնում ՀՀ Աի նախարարությանը և ուզում եմ ընդգծել, որ Հայաստանում կազմակերպված միջոցառումները միշտ անցնում են բարձր մակարդակի վրա: Մեր նախորդ նիստերի աշխատանքը հիմնականում ուղղված է եղել նորմատիվ իրավական ակտերի մշակմանը և անդամ երկրներում մարդասիրական արձագանքման կենտրոնների ստեղծմանը: Շարունակվում է նաև աշխատանքը կադրերի վերապատրաստման ուղղությամբ: Կարծում եմ, որ համակարգող խորհրդի հետագա աշխատանքն այսուհետ առավել գործնական է լինելու և ուղղված համագործակցության զարգացմանը: Բոլորին մաղթում եմ արդյունավետ աշխատանք:
Նիստի օրակարգում ընդգրկված հիմնական հարցերը վերաբերում էին միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության խորացմանը (աղետներից տուժած մարդկանց օգնություն ցուցաբերելու ուղղությամբ), ՀԱՊԿ-ի հետ համատեղ կազմակերպվող ուսումնավարժությունների և այլ միջոցառումների իրականացմանը, ՌԴ ԱԻՆ բարձրագույն ուսումնական հաստատություններում անդամ երկրների կադրերի վերապատրաստմանը և հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնների ստեղծմանը:
ՓԾ տնօրեն, փ/ծ գնդապետ Մ. Ղազարյանը զեկուցեց ՀԱՊԿ շրջանակներում իրականացված ուսումնավարժությունների և այլ համատեղ միջոցառումների անցկացման մասին` ուղղված անդամ երկրների փոխգործակցության բարելավմանը:
Քննարկումների արդյունքում ՄԱԿ-ի մարդասիրական գործերը համակարգող գրասենյակի, Կարմիր խաչի և կարմիր մահիկի ընկերությունների միջազգային ֆեդերացիայի մոսկովյան տարածաշրջանային ներկայացուցչության, Ալմաթայի ղազախ-ղրղզական ԱԻ և աղետների ռիսկերի նվազեցման կենտրոնի և ՀԱՊԿ միջև ստորագրվեց համագործակցության մտադրությունների մասին արձանագրություն:
14:33
14:02
13:49
13:23
13:09
12:31
12:13
11:52
11:49
11:37
11:13
10:52
10:38
10:13
09:52
09:35
09:16
09:01
16:45
16:22
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33