Նիկոլ Փաշինյանի երեկվա հարցազրույցում այսպիսի բան նկատեցի՝ փորձում է մեղքերն ուղղել բոլորի ուղղությամբ, բայց ոչ իրենց, նկատեցի, որ մեղքերի մեծագույն բաժինը փորձում է ուղղել բանակի ուղղությամբ: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 8-ին, ԱԺ-ում ճեպազրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը:
Նա ընդգծեց՝ մենք բանակ ունեցել ենք, այս իշխանություններն են, որ տարիներով ստեղծված բանակը տարբեր գործողություններով՝ քաղաքականացնելով, կառուցվածքային ոչ լիարժեք , արագ-արագ կադրային փոփոխություններով, իջեցրել են բանակի մարտունակության աստիճանը, հաղթանակած բանակը դարձրել են պարտված բանակ:
«Եթե բանակն է մեղավոր, ինչո՞ւ համար էին մարտական գործողությունների տարբեր հատվածներում լիարժեք իր առջև դրված խնդիրներն իրականացրել, ինչո՞ւ պետության ղեկավորությունը չի կարողացել ճիշտ գնահատել ռազմաքաղաքական իրավիճակը և գլխավոր հարվածի ուղղությամբ վերախմբավորում կատարել, կանգնեցնել հակառակորդին: Ինչո՞ւ գլխավոր հարվածի մխրճման ուղղությամբ խրախուսվել են տվյալ ուղղության ղեկավարությունը: Ինչո՞ւ պետության ողջ ներուժը չէր դրվել ռազմական ռեյլսերի վրա: Սրանք հարցեր ենք, որոնց պետք է պատախանի այսօրվա իշխանություններ»,- ասաց Սեյրան Օհանյանը:
Նա նշեց, որ պատերազմի ժամանակ այս իշխանությունը կանոնավոր բանակը վերածեց ջոկատների. «Բանակը երբևիցե փակ չի եղել, միայն այն դեպքում, երբ գաղտնիություն է պարունակել՝ մարտական կիրառման պլաններ, գաղտնի գործողություններ։ Իրենք բանակի մոբիլիզացիոն ամբողջ պլանը պատերազմի ժամանակ վերածեցին ջոկատային գործողությունների։ Գոյություն ուներ պլան»,- ասաց Ս.Օհանյանը:
Նա նաև ընդգծեց, որ 40 օր Արցախում է եղել, չի լսել, որ որևէ մեկն ասի՝ հողերը ծախած են, մի կռվեք:
«Իհարկե, իրենք ձախողել են բանակաշինությունը»,- ընդգծեց Ս. Օհանյանը:
Ինչ վերաբերում է «Հայաստան» դաշինքի այսօրվա հրավիրած հանրահավաքին, նա նշեց, որ այսօրվա հանրահավաքի օրակարգը ռեալ է՝ մեկ տարի անց գնահատական տալ այն իրողություններին, որոնք կան Հայաստանում:
«Մենք պլանավորել էինք միջոցառումներ՝ անվանելով անկախությունից մինչև կապիտուլյացիա, այդ միջոցառումների շրջանակում նախատեսել էինք մեծ հանրահավաք:
Նաև լուրեր են տարածվել, որ նոյեմբերին 9-ին կարող է լինել հանդիպում կամ փաստաթղթի ստորագրում»,- ասաց նա:
Ս. Օհանյանը նշեց, որ պետությունն ունենալով ամբողջ գործիքակամզը, մեկ տարվա ընթացքում գնահատական չի տվել այս իրականությանը, ռազմավարական որևէ պլանավորում չի իրականացրել:
14:35
14:03
13:34
13:09
11:22
10:44
10:02
12:36
12:21
12:03
11:46
11:16
11:02
10:46
10:33
10:14
09:55
09:44
09:33
09:15
14:35 08.11.25
14:03 08.11.25
13:09 08.11.25
10:44 08.11.25
13:34 08.11.25
10:02 08.11.25
11:22 08.11.25
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01