Պետք է ձևավորել համազգային դիմադրություն, այսօր հրավիրած հանրահավաքում ասաց ՀՅԴ անդամ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը։ Ըստ նրա՝ քաղաքացիներն այսօրվանից կարող են անդամագրվել՝ դիմադրության շարժմանը մաս կազմելու։
«Պատերազմն ավարտված չէ, ժամեր առաջ Շուշիի մոտակայքում կրկին ունեցանք քաղաքացիական զոհ։ Թշնամին հավակնություն ունի Սյունիքի նկատմամբ, փորձում է հայաթափել Արցախը և թուրքացնել Հայաստանը։ Ի՞նչ պետք է անենք մենք, ի՞նչ պետք է անի հայ ժողովուրդը, պետք է ձևավորենք հանազգային դիմադրություն։ Այսօր այստեղից՝ Ազատության հրապարակից, հիմք ենք դնում համազգային դիմադրությանը։ Դիմադրությունը, որը կկանխի Արցախի հայաթափումը, Հայաստանի թրքացումը և կկանխի նոր կապիտուլյացիան»,- հայտարարեց Իշխան Սաղաթելյանը։
Ըստ նրա՝ համազգային դիմադրությունը պետք է ունենա երկու ճակատ՝ արտաքին և ներքին։ «Արտաքին աշխարհում մենք ողջ աշխարհին և, մասնավորապես, մեր թշնամիներին պետք է ցույց տանք և ապացուցենք, որ Նիկոլը հայ ժողովրդի հավաքական կերպարը չէ։ Նիկոլը չունի մանդատ՝ երկիրը տանելու նոր զիջումների։ Մենք այսօր այս հրապարակից պետք է ձևավորենք այդ դիմադրությունը, որ այս իշխանության կողմից ստորագրված ցանկացած հակահայ փաստաթուղթ մեր կողմից լինելու է անընդունելի։ Երկրորդ ճակատը պետք է դիմադրություն ցույց տա ներիքն կյանքին, ցույց տանք դիմադրություն մեր պետությունն ու երկիրը քայքայող բոլոր երևույթների նկատմամբ։ Նոլոր ոլորտներում պետք է ձևավորենք մեծ ու փոքր դիմադրություն՝ մեր պետության անկումը կանխելու համար։ Ուրեմն այսօր այս հրապարակից մենք սկիզբ ենք դնում համազգային դիմադրության շարժմանը»,- ասաց նա։
Լուսանկարը՝ Ֆոտոլուրի
11:12
10:45
10:19
10:03
21:07
19:03
18:52
18:35
18:17
18:03
14:19
14:06
13:42
13:28
13:13
10:54
10:45
10:19
10:02
15:51
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03