ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հերթական հարցազրույցն է տվել ռուսական զլմ-ներին, այս անգամ՝ Արգումենտի ի ֆակտի թերթին, որում դժգոհել է խորհրդարանական կառավարման եւ նախագահի լիազորությունների պակասի կապակցությամբ։ Թե ինչու է այդ դեպքում համաձայնել զբաղեցնել խորհրդարանական կառավարմամբ երկրի նախագահի պաշտոնը՝ լրագրողը չի հարցրել, չի հարցրել նաեւ, թե ինչու նույնիսկ եղած լիազորություններից Արմեն Սարգսյանը երբեմն «ինքնամեկուսանում» է։
Սակայն հարցազրույցում ամենահետաքրքիրն Արմեն Սարգսյանի աքսիոմներն ու թեորեմներն են հայ-ռուսական հարաբերությունների վերաբերյալ։ «Մաթեմատիկայում կան թեորեմներ, սակայն կան նաև աքսիոմաներ: Հայաստանի հարաբերությունները ինչ-որ երրորդ երկրի հետ թեորեմ է, իսկ Ռուսաստանի հետ՝ աքսիոմա: Մենք մի քանի հարյուր տարի ապրել ենք Օսմանյան, իսկ հետո՝ Ռուսական կայսրություններում: Արդյունքում՝ հայկական հանրապետությունը, որը կար Ռուսական կայսրությունում, այսօր անկախ Հայաստանն է: Իսկ որտե՞ղ է Արևմտյան Հայաստանը, որը Օսմանյան կայսրությունում էր: Ո՞ւր են այն հայերը, որոնք ապրել են այնտեղ: Այսօր Ռուսաստանում նույնքան հայեր կան, որքան Հայաստանում: Իսկ Թուրքիայում նրանք ավելի շատ էին…», ասել է Արմեն Սարգսյանը։
Կյանքն ու քաղաքականությունն իհարկե ինչ որ չափով տեղավորվում են տետրիսի, թեորեմների ու աքսիոմների մեջ, եթե դրանք չես դիտարկում ամբողջության մեջ, կամ խուսափում ես դրանից ինչ որ նպատակներով։ Դրա համար էլ օրինակ Արմեն Սարգսյանը կարող է այդ հարցազրույցում ասել, թե իր համար «մինչև հիմա անհասկանալի է, թե ինչպես ստացվեց, որ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան դարձավ այդ պատերազմի մասնակիցը»։ Այն պարագայում, երբ ՌԴ իր գործընկերը, որին հարցազրույցում մի քանի անգամ շնորհակալություն է հայտնում Արմեն Սարգսյանը, բազմիցս բացատրել է, թե ինչու է գործում Թուրքիայի հետ միասին։
Այս մտքերն աքսիոմատիկ այլ եզրահանգման առիթ են տալիս, որ Արմեն Սարգսյանն էլ իր «փայ հայրենիքով» է հերթի կանգնել Կրեմլի դիմաց, եթե նրան մինչեւ հիմա պարզ չեն, թե ինչ եւ ինչպես եղավ Արեւմտյան Հայաստանում, Կարսում, Նախիջեւանում, Արցախում։
11:12
10:45
10:19
10:03
21:07
19:03
18:52
18:35
18:17
18:03
14:19
14:06
13:42
13:28
13:13
10:54
10:45
10:19
10:02
15:51
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03