«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ «Մարտի 1»-ի գործով մեղադրյալ Գեղամ Պետրոսյանին ՀՔԾ-ն թույլ է տվել դուրս գալ Հայաստանից: Ըստ տեղեկությունների՝ այս որոշումը ՀՔԾ-ն կայացրել է՝ այլընտրանք չունենալով, քանի որ 2 տարի առաջ Գեղամ Պետրոսյանն ազատ արձակվեց «ԿԳԲ-ի պադվալ»-ից, իսկ քրեական գործն էլ, ինչպես ցույց են տալիս հանգամանքները, փակուղի է մտել, ասել է թե՝ իրավապահները կալանավորեցին Պետրոսյանին՝ ցույց տալու համար, թե բացահայտել են «Մարտի 1»-ի սպանություններից մեկը:
Հիշեցնենք, որ Պետրոսյանը մեղադրվում է 2008 թվականի մարտի 1-ին հրազենի գործադրմամբ Զաքար Հովհաննիսյանին սպանելու համար: Նրան մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ ՔՕ 104-րդ հոդվածի 1-ին մասով, այն է՝ սպանություն: Վերջինիս նախաքննական մարմինը կալանավորել էր, քանի որ քրեական գործով Գեղամ Պետրոսյանի դեմ ցուցմունք էր տվել ոստիկանության զորքերի ենթասպա Ալեքսանդր Ազարյանը, թե տեսել է՝ ինչպես է Պետրոսյանը կրակել Զաքար Հովհաննիսյանի վրա:
2019 թվականի հուլիսի 10-ին «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Գեղամ Պետրոսյանի պաշտպան Վաղարշակ Գեւորգյանը հայտնել էր, որ «Մակարով» տեսակի ատրճանակից կատարվել են փորձարարական կրակոցներ, որի արդյունքում դուրս նետված գնդակը եւ պարկուճը համեմատվել են 2008-ին, նաեւ 2018-ին տրված փորձագիտական եզրակացությունների հետ: Այսինքն՝ կայացված փորձաքննությունների համաձայն՝ ատրճանակից կրակոցների արդյունքում ստացված գնդակները իրենց կրման հետքերով որեւէ համընկնում չունեն այն գնդակի հետ, որը հայտնաբերվել է Զաքար Հովհաննիսյանի դիակից:
Այսինքն՝ չապացուցվեց, որ Գեղամ Պետրոսյանն է սպանել Զաքարյանին: Վերջինս բանտում շուրջ 3 ամիս անցկացնելուց հետո՝ 2019 թվականի օգոստոսի 4-ին, «Երեւան Կենտրոն» ՔԿՀ-ից ազատ արձակվեց: Ու այս ձախողման ֆոնին նախատեսվում է 120 տոկոսով բարձրացնել դատախազի եւ իր տեղակալների աշխատավարձը:
12:32
12:14
11:48
11:18
11:03
10:45
10:26
10:02
09:45
09:17
09:02
16:13
14:54
14:36
14:22
14:09
12:59
12:23
11:16
10:41
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01