Արդարադատության նախարարի առաջին տեղակալ Քրիստիննե Գրիգորյանի մասնակցությամբ նոյեմբերի 8-ին մեկնարկել է «Կանայք ոստիկանության համակարգում» 5-օրյա ուսումնական դասընթացի ծրագիրը:
ԱՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ միջոցառմանը ներկա է գտնվել նաև Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսին։ Միջոցառմանը մասնակցոել են նաև Ոստիկանության, ԱՄՆ դեսպանատան Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության գրասենյակի ներկայացուցիչները, ինչպես նաև Պարեկային ծառայության, Ոստիկանության կրթահամալիրի և Ոստիկանության կին ծառայողները:
Ողջույնի խոսքում փոխնախարարը, ներկայացնելով ամփոփ վիճակագրություն օրենսդիր, գործադիր և դատական իշխանության ճյուղերում կանանց ներգրավվածության վերաբերյալ, ընդգծել է, որ գենդերային զգայունության մոտեցումները, չսահմանափակվելով միայն քվոտաներով, պետք է կիրառվեն բոլոր ոլորտներում։ Միաժամանակ հավելել է, որ կարիերայում կանանց ակտիվության մասին խոսակցությունը բնավ ձևական կողմի մասին չէ, այլև իմաստալից մասնակցության, որի հիմքը արժանիքների վրա հիմնված առաջխաղացումն է:
Վերոնշյալի համատեքստում, փոխնախարար Գրիգորյանն անդրադարձել է Պարեկային ծառայության ներդրման ընթացքում ծառայողների ընտրության մրցույթում կանանց 30 տոկոս մրցութային տեղերի սահմանման Կառավարության մոտեցմանը՝ նշելով, որ Ոստիկանության կրթահամալիրի լավագույն առաջադիմությունն ունեցող ուսանողների անվանատախտակում 80 տոկոսից ավելին կանայք և աղջիկներ են, սակայն կարիերայի հետագա՝ ավելի բարձր աստիճաններում, նրանք այդ ինտենսիվությամբ ներկայացված չեն ծառայության բարձր պաշտոններում: Այդուհանդերձ, փոխնախարարը փաստել է, որ թեև արդյունքը հեռու է սպասված լինելուց, բայց վստահություն է հայտնել, որ գործադրվող ջանքերի շնորհիվ, ծառայության ներդրման առաջին փուլին զուգընթաց, կաճի նաև կանանց ներգրավվածության համամասնությունը:
Իր խոսքում ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Թրեյսին կարևորել է այն արժեքներն ու հեռանկարները, որոնք կանայք բերում են ցանկացած ոլորտում, այդ թվում՝ իրավապահ համակարգում, ինչպես նաև ընդգծել է աշխատավայրում հավասարության անհրաժեշտությունը։
Ամփոփելով՝ Քրիստիննե Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ դեսպանատանը նախաձեռնության համար և հաջողություն է մաղթել կին ծառայողներին: Արդարադատության նախարարության անունից ամբողջական աջակցություն հայտնելով նման նախաձեռնություններին՝ միաժամանակ ընդգծել է, որ սեռով պայմանավորված լավ ու վատ ոստիկաններ չկան և հորդորել է կանանց լինել համարձակ ու ակտիվ:
17:07
16:47
16:34
16:18
15:23
15:04
14:52
14:28
14:12
13:49
13:34
13:09
12:27
12:04
10:04
09:24
09:09
13:04
12:04
11:39
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44