«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեւանի աղբահանություն եւ սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի տնօրեն Արմեն Գրիգորյանը մի քանի ամիս է՝ իրավապահ մարմինների ուշադրության կենտրոնում է: Տեղեկությունը Երեւանի քաղաքապետարանից էլ են հաստատում՝ նշելով, որ քաղաքապետ Հայկ Մարությանի՝ դեռեւս սեպտեմբեր ամսին տված հանձնարարականի հիման վրա՝ Վերահսկողության վարչությունը ուսումնասիրություն է իրականացրել Գրիգորյանի ղեկավարած կառույցում:
«Ուսումնասիրության նյութերը հոկտեմբեր ամսվա վերջին փոխանցվել են իրավապահ մարմիններին՝ բոլոր հանգամանքները պարզելու եւ համապատասխան ընթացք տալու համար»,- «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը՝ չմանրամասնելով, թե ուսումնասիրությունից հետո իրավապահներին մասնավորապես ինչ տեղեկություններ են փոխանցվել: Մեր ունեցած տեղեկություններով՝ Գրիգորյանը, որ, ըստ տարածված լուրերի, քաղաքապետի կնոջ ընկերուհու ամուսինն է, պատերազմի ժամանակ բանակի խնդրանքը չի կատարել:
«Բանակի ներկայացուցիչները Գրիգորյանին խնդրել են իրենց փոխանցել աղբահանություն իրականացնող բեռնատարների անվադողերը՝ սահմանին ամրաշինական աշխատանքներ իրականացնելու համար: Հիմնարկի տնօրենը, սակայն, նախընտրել է այն մի քանի հազար դրամով վաճառքի հանել,- «Ժողովուրդ» օրաթերթին հայտնեց ԱԱԾ-ին մոտ կանգնած աղբյուրը՝ հավելելով։- Այս պահին նույնպես իրավապահները հետաքրքրված են Գրիգորյանով: Չի բացառվում, որ նա առաջիկայում ձերբակալվի»: «Ժողովուրդ» օրաթերթը վերոնշյալ տեղեկությունները ճշտելու համար փորձեց պարզաբանում ստանալ հենց Արմեն Գրիգորյանից։ Նա, սակայն, հրաժարվեց մեկնաբանություն տալ՝ հորդորելով մամուլի քարտուղարին դիմել: Վերջինս տեղեկացրեց, որ անվադողերի հետ կապված պատմությունից անտեղյակ է:
Կարապետյանը հերքեց նաեւ, որ Գրիգորյանի ու Մարությանի կանայք մտերիմ ընկերուհիներ են: Հայկ Մարությանին ենթակա աշխատակիցները, որ 2018-ի քաղաքական վերադասավորումներից հետո, իբրեւ թե, եկել էին վերջ դնելու կոռուպցիային, փաստորեն, ԱԱԾ ուշադրության կենտրոնում են հայտնվել: Դա վկայում է այն բանի մասին, որ Մարությանի հայտարարությունները, թե քաղաքապետարանում մութ գործարքներ չեն լինելու, ուղղակի հայտարարություններ են մնացել: Դրանք ոչ միայն լինում են, այլ արվում են բավականին հանդուգն եղանակով:
Ի դեպ, այս հիմնարկը, որի տնօրենը կոռուպցիոն գործարքների կիզակետում է, ստեղծել է հենց Մարությանը իր հավատարիմներով: Նրանք դաշտից դուրս թողեցին «Սանիտեկ» ընկերությանը, ինչի առիթով դատարաններում դեռ քաղաքային իշխանությունը պետք է պատասխան տա»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
11:38
11:00
10:33
12:22
12:05
11:44
11:06
10:46
10:32
10:12
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
18:56
18:22
17:51
17:36
11:00 25.10.25
10:33 25.10.25
10:46 24.10.25
09:01 24.10.25
11:38 25.10.25
09:46 24.10.25
10:32 24.10.25
09:26 24.10.25
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | 31 | |||
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42
09:33
09:02
09:56
09:42
09:34
09:16
09:02
09:52
09:42
09:35
09:16
09:02
09:45
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01