Ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողները շարունակում են ակտիվ բացատրական աշխատանքը՝ բնակչության մոտ ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնելու ուղղությամբ։ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության Մաշտոցի, Նոր Նորքի, Մալաթիայի և Էրեբունու բաժններում արձանագրվել են ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր։
Մասնավորապես, Մաշտոցի բաժնում՝ «Կալաշնիկովի» ինքնաձիգի և «Կարաբին» հրացանի կամավոր հանձնման դեպք, Նոր Նորքի բաժնում՝ ատրճանակի, Մալաթիայի բաժնում՝ «Իժ» հրացանի ու ռազմամթերքի, Էրեբունու բաժնում՝ ռազմամթերքի, այդ թվում՝ նռնակի։ Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր են արձանագրվել նաև ոստիկանության Գավառի, Սևանի, Մարտունիի և Ճամբարակի բաժիններում։ Մասնավորապես, Գավառի և Սևանի բաժիններում՝ ատրճանակների, Մարտունիում և Ճամբարակում՝ նռնակների և փամփուշտների։
Արթիկի քրեական հետախույզների բացատրական աշխատանքի շնորհիվ էլ Շիրակի մարզի մի բնակիչ կամավոր հանձնել է պայթուցիչով նռնակ ու փամփուշտներ։ Արտաշատի բաժին զանգած տղամարդն էլ հայտնել է, որ պատերազմի մասնակից է և Արտաշատի երկաթգծի կայարանի մոտ զենք է թողել։
Նրա նշած վայրում հայտնաբերվել են «մուխա» հակատանկային նռնականետի նմանվող նռնականետ ու փամփուշտներ։ Արդյունավետ էր նաև ոստիկանության Եղեգնաձորի և Ջերմուկի բաժինների ծառայողների բացատրական աշխատանքը, ինչի շնորհիվ Եղեգնաձորում արձանագրվել է զինամթերքի, այդ թվում՝ պայթուցիչներով նռնակների, Ջերմուկում՝ զինամթերքի ու երկփողանի հրացանի կամավոր հանձնման դեպք։ Նշանակվել են փորձաքննություններ։ Հորդորում ենք, ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնել ոստիկանություն՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար
15:23
15:04
14:52
14:28
14:12
13:49
13:34
13:09
12:27
12:04
10:04
09:24
09:09
13:04
12:04
11:39
11:23
11:08
10:52
10:35
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44