Հայաստանում 2022 թվականի հունվարի 1-ից սպառողների համար կփոփոխվի ջրի սակագինը: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 10-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը:
«Քննարկվում է ներկայիս 180 դրամի փոխարեն առաջիկա 10 տարվա համար կայուն գին՝ 200 դրամ սահմանելու տարբերակը, իսկ սոցիալապես անապահով խմբի սպառողների համար ջրի սակագինը նախատեսվում է չփոփոխել», - ասաց նա:
Գարեգին Բաղրամյանը նշեց, որ հանձնաժողովն արդեն վերջացնում է Ջրային կոմիտեի և «Վեոլիա» ընկերության հետ քննարկումները համաձայնագրի կնքման համար, որով նախատեսվում է, որ առաջիկա 10 տարվա կտրվածքով վարձավճարների փոփոխություն չի լինի:
«Կունենանք շուրջ 200 դրամի մոտ սակագին, միաժամանակ արդեն շրջանառության մեջ է դրվում կառավարության որոշում, որով առաջարկվում է սոցիալապես անապահով սպառողների խումբ առանձնացնել, որոնց համար գինը չի բարձրանա», - նշեց Գարեգին Բաղրամյանը:
Նա տեղեկացրեց, որ այս հարցով հանձնաժողովի նիստը կկայանա նոյեմբերի վերջին, իսկ սակագնի հնարավոր փոփոխություններն ուժի մեջ կմտնեն հունվարի 1-ից:
Անդրադառնալով ընկերությունում մոնիթորինգի արդյունքներին՝ ՀԾԿՀ նախագահն ասաց, թե մոնիթորինգի արդյունքներն արդեն ամփոփել են:
«Երեկ արձանագրությունն ուղարկվել է ընկերությանը: Շուրջ 2 միլիոն ջրի ծավալի ավելացում կլինի: Մոնթորինգի արդյունքում հայտնաբերվել են որոշակի խախտումներ», - ընդգծեց նա:
Նշենք, որ ավելի վաղ «Վեոլիա ջուր»-ը ջրի սակագինը շուրջ 43 դրամով բարձրացնելու, այսինքն մոտ 223 դրամ դարձնելու հայտ է ներկայացրել:
15:23
15:04
14:52
14:28
14:12
13:49
13:34
13:09
12:27
12:04
10:04
09:24
09:09
13:04
12:04
11:39
11:23
11:08
10:52
10:35
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44