Ագային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովն այսօր՝ նոյեմբերի 10-ին, իր նիստում հավանություն տվեց կառավարության ներկայացրած «ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծին: Հատկանշական է, որ առաջինից երկրորդ ընթերցում հատվածում փոփոխություն է կատարվել նխագծում եւ առաջարկվում է ամանորյա տոներին ոչ աշխատանքային օրեր համարել ոչ միայն դեկտեմբերի 31-ը, հունվարի 1-ը եւ 6-ը, այլեւ հունվարի 2-ը:
«Մենք առաջինից երկրորդ ընթերցմամբ ուզում ենք առաջարկել փոփոխություն կատարել և հունվարի 2-ը ևս ընդգրկել ոչ աշխատանքային օրերի ցուցակում», - ասաց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը: ԱԺ «Հայաստան» խմբակցության պատագամավոր Աղվան Վարդանյանը հիշեցրեց, որ իրենք առաջարկել էին հունվարի 2-ը և 7-ը թողնել ոչ աշխատանքային, իսկ Մայր Աթոռն էլ առաջարկել էր ոչ աշխատանքային թողնել հունվարի 5-ը և 7-ը: «Փաստորեն, Էկոնոմիկայի նախարարությունը չի ընդառաջել Հայ առաքելական եկեղեցու՝ Մայր Աթոռի առաջարկներին», - ասաց Վարդանյանը: «Հայաստան» խմբակցությունից Արամ Վարդեւանյանն էլ նշեց, որ այս նախագիծն այսպիսի փոփոխություններով ընդունելի չէ. «Այս նախագիծը մշակվել էր դեռ 2017-2018 թթ՝ այն ժամանակվա վարչապետ Կարեն Կարապետյանի կողմից, սակայն այն ժամանակ հաշվի էր առնվում մեռելոցի օրվա հետ կապված տրամաբանությունը և խորհուրդը: Հիմա այս պարագայում ինչո՞ւ է դրանից այդպիսի դիմադրություն ցուցաբերվում, ինձ համար հասկանալի և ընդունելի չէ»,-ասաց նա: Նշենք, որ այսօր գործող օրենսդրությամբ ոչ աշխատանքային են դեկտեմբերի 31-ից մինչեւ հունվարի 7-ը:
12:32
12:14
11:48
11:18
11:03
10:45
10:26
10:02
09:45
09:17
09:02
16:13
14:54
14:36
14:22
14:09
12:59
12:23
11:16
10:41
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01