Դավիթ Տոնոյանի փաստաբանական խումբը տարածել է հայտարարություն, որտեղ ասված է.
«Դավիթ Տոնոյանի և նրա պաշտպանների կողմից ներկայացված բոլոր միջնորդությունները՝ կապված փորձաքննության հետ, առանց բավարար և մասնագիտական հիմնավորման մերժվում են: Դ.Տոնոյանի փաստաբանական խումբը վարույթն իրականացնող մարմնին ներկայացրել էր մի քանի միջնորդություն, այդ թվում՝ 1. թույլատրել ներկա գտնվելու նշանակված դատատեխնիկական փորձաքննությանը և տալ բացատրություններ, որի իրավունքը սահմանված է քրեական դատավարության օրենսգրքով, 2. նշանակված դատատեխնիկական փորձաքննությանը նոր հարցեր առաջադրելու վերաբերյալ, 3. Փորձագետին բացարկ հայտնելու վերաբերյալ: Նշված բոլոր միջնորդությունները վարույթն իրականացնող մարմնի կողմից մերժվել են: Ընդ որում՝ միջնորդությամբ մեր կողմից ներկայացված հարցերը առավել կարևոր են սույն քրեական գործի օբյեկտիվության ապահովման և հրթիռների պիտանելիության պարզման տեսանկյունից, քան այն հարցերը, որոնք ներկայումս առաջադրված են փորձագետին: Փորձագետին քննիչը առաջադրել է հարցեր, որոնց պատասխաններն ինքը վաղուց ունի, իսկ պաշտպանության կողմի կարևորագույն և օբյեկտիվ քննություն ապահովող հարցերն առանց հիմնավորման մերժվել են: Բացի այդ, ինչպես արդեն հայտնել ենք, գործի համար կարևոր նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու նպատակով նշանակված համալիր փորձաքննությունը քննիչի կողմից անկատար է թողնվել, իսկ անձանց մեղադրանքներ են առաջադրվել ոլորտային գիտելիքների պակասի վրա հիմնված պատկերացումների և ենթադրությունների հիման վրա: Ինչպես 19.10.2021 թվականին տարածած մեր հայտարարությամբ նշել էինք, Դ. Տոնոյանը պահանջելու է իրեն մասնակից դարձնել ՀՀ զինված ուժերի համար մատակարարված զենք-զինամթերքի որակական հատկանիշների բուն փորձաքննության կատարմանը։ Մինչդեռ առանց պատշաճ հիմնավորման մերժելով այդ մասին արված միջնորդությունը՝ նախաքննական մարմինը գտել է, որ ներկա գտնվելով փորձաքննությանը՝ Դ.Տոնոյանը կխոչընդոտի փորձագետի աշխատանքին: Ընդ որում, փորձաքննությանը պաշտպանների մասնակցության հարցին առհասարակ անդրադարձ չի էլ եղել: Բացի այդ, ի սկզբանե նախաքննական մարմինը, նշանակելով համապատասխան փորձաքննությունը, նշել էր, որ միայն փորձաքննությամբ կարող է որոշվել հրթիռների որակը և պիտանելիությունը, սակայն դրանից հետո առանց պատճառաբանության անկատար է թողել փորձաքննության կատարումը, նշանակել մեկ այլ՝ դատատեխնիկական փորձաքննություն: Այս փաստերը՝ նշանակված փորձաքննությունն անկատար թողնելը, նշանակված փորձաքննությանը ներկա գտնվելու և բացատրություններ տալու իրավունքից զրկելը, փորձաքննության կատարումը ոչ օբյեկտիվ անձի հանձնարարելը և փորձաքննությանը կարևորագույն հարցեր չառաջադրելը պաշտպանության կողմին հիմք են տալիս պնդելու, որ այլևս խոսք չի կարող գնալ սույն քրեական գործի քննության օբյեկտիվության մասին, ավելին, քննության կարևորագույն նպատակն է Դ. Տոնոյանին, ինչպես նաև գործով որպես մեղադրյալ ներգրավված մյուս անձանց մինչդատական վարույթի ողջ ընթացքում պահել կալանքի տակ: Ավելացնենք նաև, որ քննիչի կողմից նշանակված փորձաքննությունն անկատար թողնելը, ինչպես նաև մեր կողմից ներկայացված միջնորդությունները մերժելու մասին որոշումները արդեն իսկ բողոքարկվել են ՀՀ գլխավոր դատախազին, և ակնկալում ենք, որ վերջինիս կողմից օբյեկտիվություն դրսևորելու դեպքում բողոքները պետք է բավարարվեն»:
12:32
12:14
11:48
11:18
11:03
10:45
10:26
10:02
09:45
09:17
09:02
16:13
14:54
14:36
14:22
14:09
12:59
12:23
11:16
10:41
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01