Ինչքան էլ հողատու դավաճանների խառնամբոխը քաղաքական աճպարարությամբ իշխանությունը կրկին զավթելուց հետո ազդարարի թուրքադրբեջանական տանդեմի հետ իբր սկսվող խաղաղության դարաշրջանի մասին, միևնույն է հայ ազգը միայն ժեխական կենսազանգվածից չէ բաղկացած, և մեր ժողովրդի գիտակից, հայրենասեր մի ստվար հատվածի կարծիքով պլանավորված, բեմադրված պարտությամբ երկու ազգերի միջև դարերով առկա թշնամանքն ավելի է խորանում:
Ինչքան էլ հասարակական գիտակցությունը մանիպուլացնելով փորձ արվի մոռացության տալ 30 տարվա մեր ազգային ազատագրական պայքարը, արցախյան առաջին գոյամարտը ու նրա գլխավոր արգասիք Արցախի Հանրապետության ծնունդը, միևնույն է, նույնիսկ բանականությունից ժամանակավոր զրկված, կերակրամանի գերի կենսազանգվածը բնազդով արդեն զգում է իր վիճակի աբսուրդային լինելը, և այն որ, իրավացիորեն գալու է սեփական խղճի, ժողովրդի ու Աստծո առջև պատասխան տալու ժամանակը...
Անխուսափելիորեն գալու է նաև հազարավոր անմեղ զոհերի երեխաներին, հարազատներին, ընկերներին ու մտերիմներին պատասխան տալու ժամանակը:
Անկախության շրջանի մեր իսկ ընտրությամբ ձևավորված չորս իշխանություններից երեքի օրոք ունենալով հասարակական կյանքի նեգատիվ շատ ու շատ կողմեր, այնուամենայնիվ հաղթանակած ազգի համբավ ունեինք, որն ինչ խոսք մսխվեց, այլապես քայլիստներն անարգել իշխանության չէին գա: Բայց այն ինչ կատարեց չորրորդ` սատանայական իշխանությունը, նույնիսկ ամենավատ երազում չէինք կարող տեսնել: Այո, խոցվեց մեր ազգային միշտ հպարտ արժանապատվությունը, հայերն ամենուր իրենց նվաստացած են զգում ու նման պայմաններում խոսել խաղաղության դարաշրջանի մասին պարզապես աբսուրդի ժանրից է...
Ուրեմն հետայսու մեր հայրենիքում արժանապատիվ ապրելու ճանապարհը միակն է, սատանայի գիրկն ուղարկել սատանայական իշխանությունը, ազգային դաստիարակությամբ, նվիրյալ ու գիտակից անհատներից ձևավորել պետական մտածելակերպով օժտված նոր իշխանություն, և փորձել ամեն ինչ կրկին սկսել ամենասկիզբից` հայեցի պահելով Արցախի վերջին ծվենները ու զորացնելով նրա փրկության և անվտանգության հիմնական երաշխավոր Հայաստանի Հանրապետությունը:
Հ.Գ. Ադրբեջանի բռնապետը Շուշիում իր հաղթանակի տարելիցի կապակցությամբ չի խորշում ,, խաղաղության դարաշեմին,, հայերի նկատմամբ օգտագործել ազգային արժանապատվությունը վիրավորող որակումներ` այդ թվում նաև` ,,թշնամի,, եզրույթը...
11:12
10:45
10:19
10:03
21:07
19:03
18:52
18:35
18:17
18:03
14:19
14:06
13:42
13:28
13:13
10:54
10:45
10:19
10:02
15:51
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03