Քուվեյթը դադարեցրել է բոլոր տեսակի վիզաների տրամադրումը Լիբանանի քաղաքացիներին՝ Պարսից ծոցի համագործակցության խորհրդի երկրների հետ դիվանագիտական սկանդալի ֆոնին, հայտնում է առաջատար տեղական Al-Qabas թերթը՝ վկայակոչելով իր աղբյուրը։
Քուվեյթն արդեն հետ է կանչել Բեյրութից իր դեսպանին եւ խնդրել է Լիբանանի գործերի ժամանակավոր հավատարմատարին լքել երկիրն այն բանից հետո, երբ լիբանանցի նախարարը քննադատեց Սաուդյան Արաբիայի միջամտությունը Եմենին, հայտնում է Reuters-ը։
Դիվանագիտական պառակտումը, որը սպառնում է հետագա ճգնաժամի մեջ գցել Լիբանանը, ստիպել է Սաուդյան Արաբիային եւ դրա որոշ դաշնակիցներին հետ կանչել դեսպաններին եւ արգելափակել ներմուծումը Լիբանանից: Ներմուծման սահմանափակումները եւս մի հարված են մի երկրի համար, որտեղ կառավարությունը պայքարում է միջազգային օգնություն ստանալու համար, մասնավորապես` արաբական հարուստ հարեւաններից:
Որոշման պատճառ էին դարձել տեղեկատվության նախարար Ջորջ Կորդահիի մեկնաբանությունները օգոստոսին, նախքան տեղեկատվության նախարար դառնալը, ձայնագրված հարցազրույցում: Կորդահին 2015 թվականից ի վեր Եմենում Սաուդյան Արաբիայի միջամտությունը որպես «արտաքին ագրեսիա» էր որակել` Սաուդյան Արաբիայի, Բահրեյնի, Քուվեյթի եւ Արաբական Միացյալ Էմիրությունների նախատինքների պատճառ դառնալով:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01