«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի եւ Սամվել Բաբայանի հարաբերությունները սրվել են։ Հարությունյանն ակտիվորեն աշխատում է այդ ուղղությամբ․ նրա մտերիմները հարցազրույցներ են տալիս Բաբայանի դեմ, փորձում են պատերազմի պատասխանատվության մեծ բաժինը դնել նրա ուսերին, մասնավորապես՝ որ Բաբայանն է համոզել Փաշինյանին իրականացնել Լելե-թեփեի հայտնի օպերացիան ու ձախողելով` կոտրել է բանակի ողնաշարը, ինչից էլ սկսվել է պարտությունների շարքը։ Վերջերս էլ Քարվաճառի քաղաքապետ Ռոլանդ Այդինյանն է խոսել Սղնախի հայտնի օպերացիայի մասին, որով փորձ է արվել կանխել դեպի Շուշի ադրբեջանցիների ներթափանցումը, եւ մեղադրանքների սլաքը կրկին ուղղել է Բաբայանի կողմը։ Խնդիրն այն է, որ Արցախում կատաղի պայքար է, թե ով կխուսափի մատաղացու գառ դառնալուց։ Բանն այն է, որ Նիկոլ Փաշինյանը շուտով մեծ թատրոն է պատրաստում. դա կլինի 44-օրյայի քննիչ հանձնաժողովի աշխատանքների արդյունքում, թե այլ ֆորմատով` պարզ չէ, բայց ոմանք «ժերտվա» կգնան։ Իշխանությունը կարծում է, որ պատերազմի պարտությունը, այսպես թե այնպես, չի մարսվելու, դա կուտակվելու է եւ ինչ-որ պահի ժողովրդին ոտքի է հանելու, ուստի հարկավոր է դժգոհությունը որոշակի հունով ուղղել եւ մեծ «շնաձկներ» մատուցել հանրությանը։ Միայն Օնիկ Գասպարյանի ու ԳՇ-ի վրա կուժնուկուլան կոտրելը չի ստացվի, հատկապես որ Գասպարյանը քաղաքական հալածյալ է դիտարկվում եւ պաշտոնանկությունից հետո հայտնվել է Քոչարյանի թիմում։ Ըստ այդմ, մեղավորներին պետք է փնտրել Արցախում՝ Արայիկ Հարությունյան-Ջալալ Հարությունյան-Սամվել Բաբայան եռանկյունում` ներկայացնելով, որ նրանք են եղել պատերազմի գլխավոր դերակատարները։ Արայիկ Հարությունյանն էլ որոշել է Սամվել Բաբայանին «մատաղացու» դարձնել»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
18:22
18:01
17:52
17:36
17:30
17:26
17:23
17:03
16:52
16:36
15:23
15:06
14:46
14:25
14:09
13:45
13:22
13:05
12:46
12:32
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55