Նոյեմբերի 11-ին Գերագույն հոգևոր խորհուրդը, շարունակելով իր աշխատանքները, ի թիվս օրակարգային այլ հարցերի, մասնավոր անդրադարձ կատարեց Երուսաղեմի Հայոց Պատրիարքարանի կողմից «Կովերի պարտեզ» կալվածքի վարձակալության հանձնելու խնդրին, որը լայն արձագանք է ստացել նաև հրապարակային տարբեր հարթակներում։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգից:
«ԳՀԽ իր մտահոգությունը հայտնեց, որ այս հարցի շուրջ մեծապես տարբերակված դիրքորոշումների հետևանքով խաթարվել է Երուսաղեմի Սրբոց Հակոբյանց զինվորյալ միաբանության ներքին համերաշխությունն ու միասնականությունը։ Խիստ անհանգստացնող համարվեց նաև, որ առկա իրավիճակը, հանրության տարբեր շրջանակներում աննպաստ մեկնաբանությունների ու տրամադրությունների տեղիք տալով, հարվածում է նվիրապետական հինավուրց մեր Աթոռի վարկին ու հեղինակությանը։
ԳՀԽ գոհունակությամբ արձանագրեց, որ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից օրեր առաջ նամակ է ուղղվել Երուսաղեմի Հայոց Պատրիարքին՝ հորդորելով պատշաճ լուսաբանությամբ ու ժողովական տնօրինություններով փարատել մտահոգությունները և միաբանության մեջ վերականգնել համերաշխությունը։
ԳՀԽ հույս հայտնեց, որ Պատրիարքի և Սրբոց Հակոբյանց միաբանների կողմից հնարավոր բոլոր ջանքերը կգործադրվեն կարգավորելու խնդիրը միաբանության կանոնադրության պահանջների համաձայն»,- նշված է հաղորդագրությունում։
11:12
10:45
10:19
10:03
21:07
19:03
18:52
18:35
18:17
18:03
14:19
14:06
13:42
13:28
13:13
10:54
10:45
10:19
10:02
15:51
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03