Ադրբեջանցի զինվորականների կողմից Սյունիքի մարզի Շուռնուխ, Դավիթ Բեկ, Որոտան գյուղերի բնակիչների տները խլելու, նրանց նկատմամբ ոտնձգություններ իրականացնելու փաստի առթիվ քրեական գործ կհարուցվի։ Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Վազգեն Ռշտունու նախագահությամբ, մերժել է դատախազության վերաքննիչ բողոքը, «Փաստինֆո»-ին հայտնել է փաստաբան Հովհաննես Խուդոյանը։ 2020 թվականի նոյեմբերի 9-ին Նիկոլ Փաշինյանի կողմից կապիտուլյացիոն ակտի ստորագրումից հետո առանց որևէ փաստաթղթային ձևակերպման Ադրբեջանի վերահսկողության տակ են հանձնվել մի շարք բնակավայրեր, իսկ հայ-ադրբեջանական սահմանը գծվում է GPS -ով, թեև առ այսօր պարզ չէ, թե որ քարտեզն է հիմք ընդունվելու դելիմիտացիայի ու դեմարկացիայի համար։ Անօրինական սահմանազատման աշխատանքների պատճառով ադրբեջանական վերահսկողության տակ են անցել նաև Սյունիքի մարզի Շուռնուխի տներից մի քանիսը, Կապանի ավտոճանապարհի մի մասը և մի շարք այլ վայրեր։ Սյունիքի մարզի սահմանային բնակավայրերի նկատմամբ ադրբեջանցիների կողմից ոտնձգությունների մասին ահազանգել են նաև համայնքների ղեկավարները։ Փաստաբաններ Արամ Օրբելյանը և Հովհաննես Խուդոյանը հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել՝ նշելով, որ ադրբեջանցիների գործողություններում առկա են նախ առնվազն ավազակային հարձակման հատկանիշներ, սակայն վարույթն իրականացնող մարմինը քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշում է կայացրել՝ նշելով, որ դա ՀՀ իրավապահների ենթակայության ներքո չէ: Փաստաբանները սույն որոշման դեմ բողոք էին ներկայացրել դատարան, որը Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմինե Մելիքսեթյանի կողմից բավարարվել էր: Հատկանշական է, որ, թեև դատարանը կայացրել էր, այսպես ասած, հայանպաստ որոշում, իրավապահ մարմինները՝ ի դեմս դատախազության, հրաժարվել էին քրեական գործ հարուցել՝ վիճարկելով դատական ակտը։ Այդուհանդերձ, Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է բողոքը, ինչը նշանակում է, որ որոշման՝ օրինական ուժի մեջ մտնելուց հետո քրեական գործ կհարուցվի։
15:23
15:04
14:52
14:28
14:12
13:49
13:34
13:09
12:27
12:04
10:04
09:24
09:09
13:04
12:04
11:39
11:23
11:08
10:52
10:35
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44