Արմեն Տիգրանյանի «Անուշ» օպերայի բեմադրությունից 100 տարի անց Գյումրիում նոր օպերային բեմադրություն է ներկայացվելու: Բբեմադրվում է անգլիացի կոմպոզիտոր Հենրի Պյորսելի «Դիդոնա և Էնեաս» օպերան, որի նախապատրաստական և բեմադրական աշխատանքներն ամբողջությամբ կատարվում են Գյումրիում: Օպերան գյումրեցիների և քաղաք այցելած հյուրերի դատին կհանձնվի նոյեմբերի 13-ին եւ 15-ին Տեքստիլագործների ակումբում։ Այն հավերժական սիրո եւ պարտականության գաղափարի մասին է։ Երեք գործողությամբ օպերան առաջին անգամ կատարվել է Լոնդոնում, Ջոսիա Պրիստի դպրոցում 1688 թվականին։ Նախաձեռնությունը ֆրանսաբնակ գյումրեցի, հայտնի երգեհոնահարուհի, Նարինե Սիմոնյանն է, ում հրավերով Միլանից Գյումրի է ժամանել բարոկկո օպերայի փայլուն գիտակ, կլավեսինահար և երգեհոնահար Ստեֆանո Ինտրիերին: Վերջինս վարպետության դասերի շարք է անցկացնում Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղի կամերային նվագախմբի հետ (դիրիժոր` Ա. Կարճյան): Այս կարևոր հանդիպումները բացառիկ ճանաչողական դեր են կատարում բարոկկո օպերայի ոճական, կատարողական, արտահայտչական-տեխնիկական հմտությունները յուրացնելու համար: Օպերայի բոլոր հագուստները ևս մոդելավորում ու կարում են գյումրեցի երիտասարդ դիզայներները։ Հիմնականում ներգրավված են Գեղարվեստի պետական ակադեմիայի Գյումրիի մասնաճյուղի ուսանողները: Նախաձեռնությունը լրագրողներին ներկայացնելու ժամանակ Նարինե Սիմոնյանը տեղեկացրեց, որ ծրագիրն ուսուցողական է։ «Նմանատիպ մեծ ծրագիր առաջին անգամ եմ անում Գյումրիում, չեմ կարող ասել, որ հեշտ է ընթանում, քաղաքը սովոր չէ նման նախագծերի: Մինչեւ վերջին օրը մենք ժամանակ ունենք եւ պետք է կատարելագործելով հասնենք մեր նպատակին։ Մենք տեսնում ենք նախնական որակը. շատ լավ են աշխատում հայ երաժիշտները, սովորելու ցանկություն ունեն եւ շատ հաճելի է նման խմբի հետ աշխատելը եւ նրանց ղեկավարելը»,- նշեց Նարինե Սիմոնյանը՝ տեղեկացնելով, որ բեմադրությունը կյանքի է կոչվել ինչպես Հայ-ֆրանսիական ասոցիացիայի, այնպես էլ տարբեր անհատների կողմից։
21:09
21:07
21:04
20:45
20:16
19:19
19:02
10:49
10:23
10:09
09:19
09:02
10:18
09:45
09:45
09:02
09:34
09:23
09:13
09:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01