Ադրբեջանում Նիդեռլանդների Թագավորության դեսպանի հուլիսյան այցը Շուշի քաղաք ոչ մի դեպքում չի նշանակում, թե դրանով իր երկիրը օրինականացնում է կամ ճանաչում է ներկա իրավիճակը Շուշիում կամ Լեռնային Ղարաբաղում: Ինչպես հայտնում է «Արմենպրես»-ը՝ այդ մասին Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտ անվտանգային ֆորումի ժամանակ ասել է Հայաստանում Նիդեռլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպանին՝ ֆորումին ներկա Նիկո Սխերմերսը՝ պատասխանելով քննարկման մասնակիցներից մեկի հարցին:
Ֆորումի մասնակից ուսանողներից մեկը հիշեցրել էր, որ ամիսներ առաջ՝ հուլիսի 9-ին և 10-ին կազմակերպելով Բաքվում հավատարմագրված 46 երկրի դեսպաններ ու դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ այցը Արցախի՝ ադրբեջանական զինուժի կողմից բռնազավթված Շուշի քաղաք՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ակնհայտորեն փորձել է միջազգային իրավական և դիվանագիտական օրինականություն Լեռնային Ղարաբաղի հակամարտության ուժային լուծման փորձին, որն ուղեկցվել է պատերազմական և մարդկության դեմ ուղղված հանցագործություններով:
Այդ կապակցությամբ ուսանողը հետաքրքրվել էր, թե «չե՞ք կարծում, որ Նիդեռլանդների դեսպանի՝ Շուշի այցելելը անուղղակի կերպով օրինականացնում է Ադրբեջանի կողմից կատարված միջազգային իրավունքի խախտումները»:
Ի պատասխան դեսպանը նշեց, որ Նիդեռլանդների կառավարությունը որոշել է համաձայնել Շուշիի այցելությանը՝ տեղում իրավիճակի մասին պատկերացում կազմելու նպատակով:
«Բաքվում ցանկացած դեսպան հավատարմագրված է նաև Լեռնային Ղարաբաղում՝ ի տարբերություն Երևանում հավատարմագրված դեսպանի: Դա էլ իր հերթին նշանակում է, որ իմ գործընկերը Բաքվում կարող է ճանապարհորդել Շուշի կամ այլ վայրեր: Պարզ է, որ մենք շատ զգուշությամբ ենք դա անում: Մենք, որպես Նիդեռլանդների կառավարություն, որոշեցինք, որ այդ այցելությունը Շուշի պետք է տեղի ունենա, որպեսզի ինքներս պատկերացում կազմենք, թե ինչ իրավիճակ է Շուշիում: Դա չի նշանակում, որ մենք դա անելու ենք հաճախ կամ մենք դա անելու ենք հեշտությամբ: Եվ ուզում եմ շեշտել, որ դա ոչ մի դեպքում չի նշանակում, թե դրանով մենք օրինականացնում կամ ճանաչում ենք ներկա իրավիճակը Շուշիում կամ Լեռնային Ղարաբաղում», – պատասխանեց ՀՀ-ում Նիդեռլանդների դեսպանը:
12:32
12:14
11:48
11:18
11:03
10:45
10:26
10:02
09:45
09:17
09:02
16:13
14:54
14:36
14:22
14:09
12:59
12:23
11:16
10:41
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01