«Փաստ» օրաթերթը գրում է. «Փաստ» թերթի տեղեկություններով, մի շարք համայնքներում դեկտեմբերի 5-ի ավագանու ընտրությունների հետ կապված իշխանությունները շատ լուրջ մտավախություններ ունեն, ինչի արդյունքում որոշ տեղերում միանգամից հանդես են գալիս մի քանի ցուցակով՝ ՔՊ-ի ու սատելիտ քաղաքական ուժերի: Իշխանության մարտավարությունը պարզ է։ Փաշինյանի ու ՔՊ-ի վարկանիշն անկում են ապրում երկրաչափական պրոգրեսիայով, մյուս կողմից՝ շատ համայնքներում պարզապես մրցունակ թեկնածուներ չունեն, ինչը «քայլողների» մոտ վախեր է ծնում, որ սեփական դեմքով հնարավոր չէ տեղական իշխանություն ձևավորել։ Այստեղ էլ, ահա, Փաշինյանին օգնության են հասնում «ցանցային» ցուցակները, որոնք պետք է ձայներ խլեն իրական ընդդիմությունից և, ի վերջո, ինչպես, ասենք, Գյումրիում, փաստացի նպաստեն ՔՊ-ի ՏԻՄ-ազավթմանը։ Այդպիսի համայնքներից է նաև Վայքը, որտեղ իրական ընդդիմությունն ունի մեկ թեկնածու։ Խոսքը «Հայրենիք» կուսակցության մասին է, որը համայնքի ղեկավարի պաշտոնում առաջադրել է Վայքի նախկին համայնքապետ Թարո Ավետյանի թեկնածությունը։ Վայքում շեշտում են, որ Թարո Ավետյանն ունի մի քանի առավելություններ, որոնք էապես մեծացնում են նրա հաղթանակի շանսերը: Նախ՝ նա համարվում է ընդդիմության միասնական թեկնածու։ Երկրորդ՝ պրոֆեսիոնալ է, երկար տարիներ ղեկավարել է Վայքի քաղաքապետարանը ու հաջողված քաղաքապետի, լավ մենեջերի, սրտացավ ղեկավարի իմիջ ունի։ Երրորդ՝ ակտիվ քաղաքացիական ու քաղաքական կեցվածք ունի։ Մի խոսքով, ինչպես Վայքում են ասում, «Թարոն վերադառնում է», ինչը մեծապես անհանգստացնում է իշխանություններին»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
18:22
18:01
17:52
17:36
17:30
17:26
17:23
17:03
16:52
16:36
15:23
15:06
14:46
14:25
14:09
13:45
13:22
13:05
12:46
12:32
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55