Հայաստանում 2021-ի հուլիս-սեպտեմբերին ֆիշինգային գրոհների է ենթարկվել օգտատերերի 2,23%-ն այն դեպքում, երբ Վրաստանում այդ ցուցանիշը կազմել է 1,11%, իսկ Ադրբեջանում՝ 3,02%: 2020-ի երրորդ եռամսյակում Հայաստանում ֆիշինգային գրոհների է բախվել օգտատերերի 6,23%-ը, Վրաստանում նման գրոհներ են գրանցվել օգտատերերի 6,02%-ի սարքերում, իսկ Ադրբեջանում՝ օգտատերերի 6,58%-ի սարքերում։ Այս մասին են վկայում «Կասպերսկի» ընկերության տվյալները։ Ամենաշատը 2021 թվականի հուլիս-սեպտեմբերին ֆիշերները գրոհել են Բրազիլիայում (6,63%), Ավստրալիայում (6,41%) և Բանգլադեշում (5,42%) գտնվող օգտատերերին: 2021-ի երրորդ եռամսյակում ընկերության պրոդուկտների «Հակա-Ֆիշինգ» համակարգը կասեցրել է ֆիշինգային հղումներ բացելու 46 340 156 փորձ: Ընդհանուր առմամբ, աշխարհով մեկ օգտատերերի 3,56%-ը բախվել է այդ սպառնալիքին, իսկ 2020-ի հուլիս-սեպտեմբերին այդ ցուցանիշները կազմել են, համապատասխանաբար, 103 060 725 և 7.67%: Փորձագետները նշում են, որ հակավիրուսում միացված «Հակա-Ֆիշինգ» համակարգը ֆիշինգային ինտերնետ-կայքեր այցելությունը կանխելու գործուն պաշտպանական միջոց է։ Սակայն օգտատերերը նաև չպետք է կորցնեն զգոնությունը՝ արձագանքեն կասկածելի առաջարկներին և անցնեն էլեկտրոնային նամակների, սոցիալական ցանցերի, մեսենջերների և կայքերի կեղծ հղումներով, իսկ հետո տրամադրեն իրենց հաշվեգրերի տվյալներն ում պատահի։ Չէ որ կիբեռհանցագործները հատուկ են ստեղծում «շահավետ առաջարկներով» ֆիշինգային վեբ-կայքեր, որպեսզի «գայթակղված» օգտատերերը, ոչինչ չկասկածելով, այդ կայքերին տրամադրեն իրենց անհատական տվյալները (էլեկտրոնային փոստի մուտքանուններն ու գաղտնաբառերը, հեռախոսահամարները) և նույնիսկ բանկային քարտերի տվյալները, ինչը չարագործների համար ուղիղ ճանապարհ է բացում դեպի օգտատերերի բանկային հաշիվները։
15:23
15:04
14:52
14:28
14:12
13:49
13:34
13:09
12:27
12:04
10:04
09:24
09:09
13:04
12:04
11:39
11:23
11:08
10:52
10:35
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44