Վաշինգտոնը կարծում է, որ ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի և ՉԺՀ-ի նախագահ Սի Ծինփինի՝ նոյեմբերի 15-ին պլանավորված տեսակապով հանդիպումը գլխավորապես նպատակամղված կլինի այն բանին, որպեսզի երկրների միջև մրցակցությունն իրականացվի պատասխանատվությամբ և չհանգեցնի հակամարտության:
Այդ մասին հայտնել Է ԱՄՆ-ի վարչակազմի մի բարձրաստիճան ներկայացուցիչ, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
«Մենք կարծում ենք, որ ղեկավարների մակարդակով այդ հանդիպումը կարևոր է, որպեսզի մրցակցությունն իրականացվի համապատասխան կերպով»,- ասել է նա:
«Այդ փոխգործակցությունը կարևոր է, քանի որ թույլ է տալիս սահմանել մրցակացության կանոններ երկու հանգուցային հանգամանքերի վերաբերյալ: Առաջինը՝ երաշխավորել, որ մրցակցությունը չի հանգեցնի հակամարտության»,- պարզաբանել է աշխատակցուհին:
«Երկրորդ, մենք նաև կարծում ենք, որ այդ հանդիպումը <…> նպատակամղված է խաղի կանոնների կատարման ապահովմանը,- նշել է վաչակազմի ներկայացուցիչը:- Դա հնարավորություն է նախագահ Բայդենի համար ուղղակիորեն ասելու նախագահ Սի (Ծինփինին), որ ինքը նրանից սպասում է խաղի կանոնների պահպանում, ինչպես դա անում են մյուս պատասխանատու պետությունները»:
Բացի այդ, հաղորդվում է, որ Սի Ծինփինն առաջիկա վիրտուալ հանդիպման ընթացքում կփորձի ԱՄՆ-ի նախագահին տեղեկացնել, որ Պեկինը ցանկացած գնով կհասնի մայր հողի և Թայվանի վերամիավորմանը, ինչպես նաև կշեշտի, թե որքան վտանգավոր են թայվանցի անջատողականներին աջակցելու փորձերը: Այդ մասին ասվում է գագաթնաժողովի նախաշեմին China Daily չինական պետական թերթում տպագրված խմբագրական հոդվածում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
Ավելի վաղ Սպիտակ տունը հաղորդել Է, որ Սի Ծինփինի և Բայդենի վիրտուալ հանդիպումը կկայանա Վաշինգտոնի ժամանակով նոյեմբերի 15-ին ժամը 19:45-ին (Երևանի ժամանակով 04:45-ին): Հրատարակությունը նշում է, որ Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարներն այս տարի երկու անգամ հեռախոսազրույց են ունեցել, և երկու խոսակցություններն Էլ նպաստել են կողմերի ավելի կառուցողական փոխգործակցությանը:
«Պետք է հուսալ, որ այդպես կլինի նաև այս անգամ, քանի որ նրանց առաջին վիրտուալ հանդիպումը կայանում է այն պահին, երբ Թայվանի նկատմամբ ԱՄՆ-ի գործողությունները դարձել են տարաձայնությունների սաստկացման աղբյուր»,-ասվում է հոդվածում: Նշվում է, որ Պեկինը քանիցս հասկանալ է տվել Վաշինգտոնին, որ Թայվանը Պեկինի կարևորագույն շահերից մեկն է, և որ ցանկացած գործողություն, որը խրախուսում է կղզու անջատողական ուժերին, կարող է ոչ միայն ակնթարթորեն խարխլել չին-ամերիկյան հարաբերությունները, այլև անդունդ տանել ողջ աշխարհը:
18:46
18:33
18:14
18:09
17:56
17:42
17:22
17:06
17:05
16:45
16:26
16:03
15:33
15:03
14:33
14:05
13:35
13:07
12:35
12:04
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34