«Մոտ մեկ տարի՝ 44-օրյա պատերազմից հետո, մենք հայտարարում ենք, որ պարտված իշխանությունը պարտավոր է հեռանալ հանուն Հայաստանի Հանրապետության ժողովրդի և հանուն Հայաստանի պետական շահի»,- Factor.am-ի հետ զրույցում ասել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը:
Նա նշել է, որ այս իշխանություններն այս մեկ տարվա ընթացքում մեկ բան են արել՝ կառչած են մնացել աթոռներից, բոլոր քայլերը միտված են եղել իշխանությունը պահպանելուն, որևէ մեկը չի մտածել Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության պետական շահի մասին և չեն կարողացել որևէ կերպ ապահովել երկարատև անվտանգային երաշխիքներ մեր երկրի համար:
«Նոյեմբերի 14-ի դեպքը հենց այն մասին է խոսում, որ չունենք անվտանգային համակարգ: Մենք ասում ենք՝ խարխլված է մեր անվտանգային համակարգը, բայց, ցավոք սրտի, պետք է փաստենք, որ չունենք անվտանգային համակարգ»,- ասել է Արթուր Վանեցյանը:
Նա նշել է, որ Հայաստանում վերջին երկու տարում կա մեկ անձի իշխանություն և այդ պայմանում կարևոր չէ, թե ով է պաշտպանության նախարարը, Ազգային անվտանգության ծառայության տնօրենը:
«Կա մեկ անձի իշխանությունը: Այդ անձը Նիկոլ Փաշինյանն է և ով կլինի պաշտպանության նախարար կամ այլ կարևորագույն պաշտոն զբաղեցնող անձ, որևէ ական նշանակություն չունի՝ կա Նիկոլ Փաշինյան և ստեղծված իրավիճակի ամբողջ պատասխանատվությունը կրում է Նիկոլ Փաշինյանը:
Նիկոլ Փաշինյանը պետք է ազնվորեն խոստովանի, որ չի տիրապետում իրավիճակին, չի կարողանում կատարել իր պարտականությունները, հանձնի իշխանությունը և հեռանա: Դա կլինի ամենաազնիվ ճանապարհը»,- ասել է ընդդիմադիր պագամավորը:
Արթուր Վանեցյանի խոսքով, Նիկոլ Փաշինյանին հեռացնող-չհեռացնողը Հայաստանի ժողովուրդն է, ընդդիմությունը պետք է գեներացնի այդ դժգոհությունը, այդ ալիքը և հասնի Փաշինյանի հրաժարականին:
«Հայաստանի Ազգային ժողովում ներկայացված երկու ընդդիմադիր խմբակցությունները հայտարարել են՝ մեր օրակարգում որևէ բան չի փոխվել: Մեր օրակարգում է այս կապիտուլյանտ իշխանություններին օր առաջ հեռացնելը: Հիմա ինչ ճանապարհներով, ինչ ժամկետներում՝ ժամանակը ցույց կտա»,- նշել է նա:
Արթուր Վանեցյանն ընդդիմությանը չվստահողներին խորհուրդ է տվել ստանձնել այդ պարտականությունը և փորձեն հեռացնել Փաշինյանին. «Հավատացեք՝ ես լինելու եմ այն անձանցից մեկը, ով կանգնած է լինելու առաջին շարքերում ցանկացած այն ուժի կողքը, որը կկարողանա գեներացնել այդ շարժումը»:
Նա նշել է, որ ինքը միշտ է պատրաստ դուրս գալ փողոց, սակայն պետք է հասկանալ արդյունավետություն կլինի՞, թե՞ ոչ. «Եթե հիմա դուրս գանք փողոց և չստանանք այն արդյունքը, որի համար դուրս ենք եկել, հերթական անգամ հիասթափեցնելու ենք մեր հանրությանը»:
14:35
14:03
13:34
13:09
11:22
10:44
10:02
12:36
12:21
12:03
11:46
11:16
11:02
10:46
10:33
10:14
09:55
09:44
09:33
09:15
14:35 08.11.25
14:03 08.11.25
13:09 08.11.25
10:44 08.11.25
13:34 08.11.25
10:02 08.11.25
11:22 08.11.25
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01