ARM | RUS |

ՀԲԸՄ-ն կազմակերպել է բաց ֆորում՝ Արցախի պետական նախարար Արտակ Բեգլարյանի մասնակցությամբ

19.11.21 | 10:58

2021 թվականի նոյեմբերի 11-ին Արցախի պետական նախարար Արտակ Բեգլարյանն այցելեց Նյու Յորքում ՀԲԸՄ կենտրոնական գրասենյակ՝ Կենտրոնական վարչության անդամների հետ հանդիպելու և բաց ֆորումի շրջանակներում Մեծ Նյու Յորքի հայ համայնքի երիտասարդ արհեստավարժների հետ շփվելու համար: Տասնամյակներ շարունակ Միավորված ազգերի կազմակերպությունում զարգացման և անվտանգության ուղղություններով աշխատած հատուկ խորհրդական Դավիթ Հակոբյանի ուղեկցությամբ Բեգլարյանը ժամանել էր ներկայացնելու Արցախի պատմության հաջորդ փուլի ռազմավարությունը:

Բեգլարյանի ուղևորությունը համընկավ հրադադարի տարելիցի հետ, որով վերջ դրվեց 2020-ին Արցախի դեմ սանձազերծված դաժան և անհամաչափ պատերազմին: Քանի որ աշխարհասփյուռ հայությունն անցած տարվա ընթացքում անորոշության և ցնցումների ժամանակներ է վերապրել, նա խոստովանեց, որ եկել է թոթափելու տագնապները, որ առկա են Արցախի բնիկ հայության չափազանց խոցելի դրության առնչությամբ:

Նախքան բաց ֆորումը, Բեգլարյանը և Հակոբյանը հանդիպեցին ՀԲԸՄ Կենտրոնական վարչության անդամներ Արդա Հարաթունյանի, Նազարեթ Ֆեստեկջյանի և Անի Մանուկյանի, ինչպես նաև ՀԲԸՄ Կենտրոնական գրասենյակի անդամների հետ: Անձամբ հանդիսանալով ՀԲԸՄ կրթաթոշակառու՝ Բեգլարյանն իր երախտագիտությունը հայտնեց տարածաշրջանում կրթական, մշակութային, մարդասիրական օգնության և սոցիալ-տնտեսական զարգացման ասպարեզներում ՀԲԸՄ-ի իրականացրած գործունեության համար: Հաշվի առնելով այն փոփոխվող իրողությունները, որոնց այսօր առերեսվում է Արցախը՝ հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց նոր ծրագրերի ընդլայնմանն ու տարածաշրջանում Միության վարչական ներկայությունն ավելացնելուն առընչվող հարցեր:

«ՀԲԸՄ-ն Արցախի զարգացման գործում ներգրավված ամենատևական և վճռորոշ դերակատարներից է եղել», – ասաց պարոն Բեգլարյանը: «ՀԲԸՄ-ի ծրագրերը օրինակ են ծառայել բազմաթիվ այլ կազմակերպությունների համար, հատկապես՝ կարողությունների զարգացման առումով»: Համաձայնություն ձեռք բերվեց, որ այս քննարկումները շարունակական կլինեն՝ միտված նորաներ նախաձեռնությունների մշակմանը, որոնք կօգնեն առերեսվել տարածաշրջանի ներկա իրավիճակին և ծառայել սեփական կյանքը ինքնուրույն վերակառուցող բազմաթիվ արցախցիներին:

Երիտասարդ արհեստավարժների հետ ֆորումի ընթացքում Բեգլարյանը պատասխանեց բազում հարցերի: ՀԲԸՄ այցից առաջ նա հարյուրից ավելի հանդիպումներ էր ունեցել ԱՄՆ ողջ տարածքում, և նրա խոսքը լավատեսական էր՝ միաժամանակ ընդունելով այն դժվարությունները, որոնց Արցախը առերեսվում է այսօր, ինչպես նաև մատնանշելով համագործակցության և ներդրումների հնարավորությունները: Հոկտեմբերի 20-ին մեկնարկած իր շրջագայության ընթացքում նա հանդիպել է ավելի քան 1,500 մարդու՝ այցելելով Լոս Անջելես, Ֆրեզնո, Սան Ֆրանցիսկո, Վաշինգտոն (D.C.), Նյու Ջերսի և Նյու Յորք: Կապեր հաստատելով կոնգրեսի անդամների և հայ համայնքի առաջնորդների հետ՝ նրա առաքելությունն էր՝ նոր էջ բացել Արցախի դիվանագիտության մեջ: «Մեր առաջնային նպատակն է՝ ներկայացնել Արցախում տիրող իրավիճակը, մեր ներկա տեսլականները և ապագայի հետ կապված նպատակները, ինչպես նաև լսել, թե ինչ են ասում մեր համայնքները», – պարզաբանեց նա: «Մենք ուզում ենք լսել և իմանալ, թե ինչպես կարող ենք Սփյուռքի ներուժն առավել արդյունավետ ներգրավել և համատեղ ուժերով զարգացնել Արցախը»:

Ֆորումի վարող Նանա Շախնազարյանը երեկոն բնութագրեց՝ որպես Արցախը տեղաբնակի աչքերով տեսնելու հնարավորություն և լսարանին հորդորեց օգտվել այս բաց ֆորումի մտերմիկ մթնոլորտի ընձեռած հնարավորությունից: «Նախարար Բեգլարյանը մեզ հիշեցնում է, որ մենք նվաճված ժողովուրդ չենք, և որ նա մեզ մոտ եկել է ապագայի տեսլականով և Արցախը միասին շենացնելու կոչով», – ասաց նա:

Ֆորումն սկսվեց ռուս խաղաղապահների և ադրբեջանական ագրեսիայի առնչությամբ նրանց իրավասությունների վերաբերյալ հարցով՝ կապված վերջին օրերին հայ անզեն քաղաքացիական անձանց սպանությունների հետ: «Ռուս խաղաղապահների ներկայությունն Արցախում կայունության աղբյուր է: Քանի որ Ադրբեջանը դժգոհ էր տարածաշրջանում առկա ժողովրդագրական պատկերից՝ ակնկալելով, որ իր ռազմական արշավի հետևանքով մեծ թվով հայեր կարտագաղթեն, ադրբեջանցի զինծառայողները ակտիվորեն խաթարում և վարկաբեկում են ռուսական խաղաղապահ ջանքերը՝ հրահրելով արձագանք վերջիններիս կողմից», – պարզաբանեց Բեգլարյանը: «Մենք կառուցողական հարաբերություններ ունենք ռուս խաղաղապահների հետ, բայց քանի որ նրանք չունեն հրադադարի խախտումների դեպքերով քննություն վարելու պաշտոնական կարգավորումներ և իրավասություն, նրանք հաճախ փակուղում են հայտնվում»:

Նախքան Պետական նախարարի պաշտոնը ստանձնելը Բեգլարյանը ճանաչում էր ձեռք բերել որպես Արցախի Մարդու իրավունքների պաշտպան: Որպես Օմբուդսմեն, նա անդադար արձանագրել է պատերազմի ընթացքում և հրադադարին հաջորդած անկայուն ժամանակներում բնիկ հայերի դեմ գործադրված բազմաթիվ բռնաճնշումները: Շարունակելով մնալ որպես շահերի նվիրյալ պաշտպան՝ նա հստակ պատասխանեց հարցերի՝ կապված միջազգային հարթակներում արդարադատության հասնելու միջոցների և մինչ օրս Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների կարևորագույն խնդրի հետ: «Մենք թղթին ենք հանձնել այդ բռնաճնշումների մանրամասները, սակայն չենք կարողացել քննել կամ արձանագրել ադրբեջանական կողմի կատարած, մեր հաշվարկներով, հազարավոր հանցագործություններ», – նշեց նա: «Քաղաքական գործիչների և մարդու իրավունքների ակտիվիստների կողմից բազմաթիվ հայտարարություններ են տարածվել, սակայն Ադրբեջանի վարքագծում որևէ փոփոխություն չի նկատվել, և ակնկալում ենք, որ այդ հայտարարությունները կունենան իրենց ներգործությունը»: Բեգլարյանը նաև նկարագրեց, թե Ադրբեջանի բռնապետական հայատյաց քաղաքականությունը ինչպես է ստեղծել մի իրավիճակ, որ անցումային արդարադատության կամ հաշտության որևէ փորձ անհնար է դարձել: Նա լսարանին կոչ արեց գործի դնել իրենց կապերը՝ մարդու իրավունքների շարունակական ոտնահարումների մասին իրազեկելու համար՝ վերահաստատելով, որ թեև այս գործերին ընթացք տալու հարցում Արցախի կառավարությունը մեծապես հենվում է Հայաստանի աջակցության վրա, Սփյուռքի աջակցությունը, ամեն դեպքում, ողջունելի է:

Հարցին, թե Սփյուռքը ինչպես կարող է լավագույնս օգնել Արցախին, նա նշեց, թե ազգաստեղծ գործունեության մեջ որքան կարևոր է կարողությունների զարգացումը, և թե ինչպես յուրաքանչյուր ոք կարող է ներդնել իր յուրօրինակ մասնագիտական փորձը՝ գիտելիքները տարածելու հնարավորություններ ընձեռելու գործում: «Ապրելով մեկուսացման մեջ և անվտանգային բնույթի շարունակական սպառնալիքների պայմաններում, դժվար է բաց մտածողություն դրսևորել և օգտվել ամենատարբեր հեռանկարներից», – ասաց նա: «Իրավիճակի հետ հաշվի նստելու մշակույթ ձևավորելու համար սփյուռքահայերը կարող են ներկայացնել իրենց տեսլականն ու աշխարհայացքը»: Նա առաջարկեց, որ Արցախում ցանկացած ոլորտ կարող է օգտվել դրանից, և որ կարողությունների զարգացումը առաջնահերթություն է երկրի համար, քանի որ այն կարող է անորոշությամբ լի տարածաշրջանին բերել կայուն զարգացում:

Ի լրումն ազատ առևտրի, տնտեսական հեռանկարների և բիզնեսի զարգացման վրա անվտանգային անցակետերի ազդեցության վերաբերյալ խնդրի, ինչպես նաև նրա, թե ինչ է արվում Արցախի պաշտպանության և անվտանգության համակարգերի ամրապնդման ուղղությամբ, Բեգլարյանը նաև պատասխանեց հարցերի՝ կապված Արցախ այցելության համար սահմանված անցագրային պահանջներին: Ներկայումս օտարերկրյա քաղաքացիները պետք է անձամբ հայտ ներկայացնեն Երևանում Արցախի դեսպանատուն, և, կարծեք թե, քչերին է հաջողվել առաջին փորձից ստանալ անցագիրը: Նա բացատրեց, որ շուտով կգործարկվի ավելի պարզ առցանց գործընթաց, որը ավելի մեծ հնարավորություններ կընձեռի Սփյուռքի այն ներկայացուցիչների համար, որոնք ցանկանում են այցելել տարածաշրջան և ներդրումներ կատարել:

Լսարանի հետ աշխույժ շփումների ժամանակ, որոնց ընթացքում անդրադարձ արվեց մեծ թվով հարցերի, սկսած արտագաղթից մինչև հակամարտության լրատվական լուսաբանում, Բեգլարյանը ներկայացրեց իր պատկերացմամբ Արցախի ապագայի հինգ հենասյուները. անվտանգություն, կայուն տնտեսական զարգացում, աճող ժողովրդագրական պատկեր, կրթություն և լավ կառավարում: «Մենք կարճաժամկետ լուծումներ չունենք», – վերահաստատեց նա: «Այդ հինգ հենասյուները կարող են ամուր հիմք ունենալ՝ հինգ հավասարապես կուռ մոտեցումների պայմաններում. ինքնավերլուծում, միասնություն, համառություն, ռազմավարական մտածողություն և ծառայելու պատրաստակամություն»:

Վերջին կետի հետ կապված նա պարզաբանեց հետևյալ կերպ. «Մենք պետք է հասկանանք, որ ցանկացած ազգ, և հատկապես մեր հայ ազգը, ունի մարդկությանը ծառայելու իր առաքելությունը: Մենք միայնակ չենք աշխարհում: Մենք արդեն իսկ շատ բան ենք տվել մարդկությանը, սակայն դեռ շատ բան կա, որ ոչ միայն պետք է ստանանք, այլև տանք: Մենք պետք է ձևավորենք այնպիսի ազգ, որը բոլորին հայտնի կլինի աշխարհին մատուցած ծառայություններով»:


ԵՄ-ի մշտական ​​ներկայացուցիչները համաձայնեցրել են Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցները

ԵՄ-ի մշտական ​​ներկայացուցիչները համաձայնեցրել են Ռուսաստանի դեմ նոր...

18:46

Հետախուզվողը ձերբակալվել է չվերթի հաշվառումից հետո

Հետախուզվողը ձերբակալվել է չվերթի հաշվառումից հետո

18:22

Հետախուզվողը ձերբակալվել է չվերթի հաշվառումից հետո

Հետախուզվողը ձերբակալվել է չվերթի հաշվառումից հետո

18:22

Անձրևն էլ չօգնեց. Կենտրոնում ողջ շաբաթ օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

Անձրևն էլ չօգնեց. Կենտրոնում ողջ շաբաթ օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային...

18:01

ՄԻԵԴ-ի պարագայում չենք ունեցել նախադեպ, երբ պետությունը հրաժարվել է իր ներկայացրած գանգատից. Սահակյան

ՄԻԵԴ-ի պարագայում չենք ունեցել նախադեպ, երբ պետությունը հրաժարվել է իր ներկայացրած գանգատից....

17:44

2026 թվականին Հայաստանը դատախազ կգործուղի Եվրաջասթ

2026 թվականին Հայաստանը դատախազ կգործուղի Եվրաջասթ

17:33

Կոռուպցիայի դեմ պայքարում ունենք էական դրական առաջընթաց. նախարար

Կոռուպցիայի դեմ պայքարում ունենք էական դրական առաջընթաց....

17:12

Այո, Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի ապօրինի գույքի մասով վարույթ ունեցել ենք, հայցադիմումը հասել էր դատարան, սակայն այնտեղ մերժվել էր. Գալյան

Այո, Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի ապօրինի գույքի մասով վարույթ ունեցել ենք, հայցադիմումը հասել...

17:11

ՀՀ-ում բնակչության 47.3%-ն արական սեռն է, 52.7%-ը՝ իգական, բայց մինչև 40-44 տարեկանը տղամարդկանց թիվը գերազանցում է կանանց թվին

ՀՀ-ում բնակչության 47.3%-ն արական սեռն է, 52.7%-ը՝ իգական, բայց մինչև 40-44 տարեկանը տղամարդկանց...

17:01

Վերաքննիչ դատարանը վարույթ է ընդունել Միքայել սրբազանի գործով բողոքները. նիստը կկայանա դեկտեմբերի 15-ին

Վերաքննիչ դատարանը վարույթ է ընդունել Միքայել սրբազանի գործով բողոքները. նիստը կկայանա դեկտեմբերի...

16:56

Ազատազրկված անձինք առցանց շրջայց են կատարել Կոմիտասի թանգարան-ինստիտուտում

Ազատազրկված անձինք առցանց շրջայց են կատարել Կոմիտասի...

16:42

Մեկ օրում արձանագրվել է 15 ավտովթար, 19 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ

Մեկ օրում արձանագրվել է 15 ավտովթար, 19 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական...

16:18

Դրական լուծման միտում ես տեսնում եմ. Ալեն Սիմոնյանը՝ գերիների և պահվող անձանց վերադարձի մասին

Դրական լուծման միտում ես տեսնում եմ. Ալեն Սիմոնյանը՝ գերիների և պահվող անձանց վերադարձի...

16:01

ԱԳՆ խոսնակն անդրադարձել է Բաքվի պնդումներին, թե ՀՀ-ԵՄ ռազմավարական գործընկերության օրակարգը հակասում է խաղաղ գործընթացին

ԱԳՆ խոսնակն անդրադարձել է Բաքվի պնդումներին, թե ՀՀ-ԵՄ ռազմավարական գործընկերության օրակարգը...

15:45

Այսօր օրենքի գերակայությունը Հայաստանի կառավարության բարեփոխումների ծավալուն օրակարգի հիմք է. ՀՀ նախագահ

Այսօր օրենքի գերակայությունը Հայաստանի կառավարության բարեփոխումների ծավալուն օրակարգի հիմք է. ՀՀ...

15:22

ԱՍՀ նախարարը Տավուշում այցելել է սոցիալական ծառայության կենտրոններ և ներկայացրել առաջնահերթությունները

ԱՍՀ նախարարը Տավուշում այցելել է սոցիալական ծառայության կենտրոններ և ներկայացրել...

15:09

Գերմանիայում սկսվել է ՌԴ-ի երեք ենթադրյալ լրտեսների դատավարությունը. նրանցից մեկը ՀՀ քաղաքացի է

Գերմանիայում սկսվել է ՌԴ-ի երեք ենթադրյալ լրտեսների դատավարությունը. նրանցից մեկը ՀՀ քաղաքացի...

14:53

Անհրաժեշտ ենք համարում ընտրությունների կազմակերպում, որին պետք է մասնակցի Արցախի ժողովուրդը. Արցախի նախագահ

Անհրաժեշտ ենք համարում ընտրությունների կազմակերպում, որին պետք է մասնակցի Արցախի ժողովուրդը....

14:21

Պետական մարմինները կառուցողական են՝ ընդունելու մարդու իրավունքների ոլորտին առնչվող մեր քննադատությունները. ՄԻՊ

Պետական մարմինները կառուցողական են՝ ընդունելու մարդու իրավունքների ոլորտին առնչվող մեր...

14:05

Տարածաշրջանային տնտեսական նախագծերի իրականացումը կբարձրացնի փոխկախվածությունը, կամրապնդի խաղաղությունը. Արմեն Գրիգորյանի և Հիքմեթ Հաջիևի համատեղ հարցազրույցը՝ Euronews-ին

Տարածաշրջանային տնտեսական նախագծերի իրականացումը կբարձրացնի փոխկախվածությունը, կամրապնդի...

13:56

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Հայկական մամուլ

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի հաստատվում

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի...

09:35

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

09:17

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը գրավել

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը...

09:47

«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել «Մարտի 1»-ի գործով անցած եւ 2021-ին արդարացված Արարատի համայնքապետ Ավետիսյանը

«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել «Մարտի 1»-ի գործով անցած եւ 2021-ին արդարացված Արարատի...

09:27

«Հրապարակ». Եկեղեցու վերնախավի դիրքորոշումը կոշտ է եղել

«Հրապարակ». Եկեղեցու վերնախավի դիրքորոշումը կոշտ է...

09:15

«Ժողովուրդ». Ինչ է քննարկվել երեկ Մայր Աթոռում տեղի ունեցած եպիսկոպոսաց ժողովին

«Ժողովուրդ». Ինչ է քննարկվել երեկ Մայր Աթոռում տեղի ունեցած եպիսկոպոսաց...

09:01

«Հրապարակ». ՔՊ–ից ովքեր են առաջադրվել, ովքեր են ոտքը կախ գցել

«Հրապարակ». ՔՊ–ից ովքեր են առաջադրվել, ովքեր են ոտքը կախ...

09:16

«Հրապարակ». Ելքեր են փնտրում պրոֆեսիոնալների ցուցակում ընդգրկվելու համար

«Հրապարակ». Ելքեր են փնտրում պրոֆեսիոնալների ցուցակում ընդգրկվելու...

09:01

«Հրապարակ». Գյումրու ՔՊ կառույցը լուծարվել է. Կարեն Սարուխանյանին պարտադրել են

«Հրապարակ». Գյումրու ՔՊ կառույցը լուծարվել է. Կարեն Սարուխանյանին պարտադրել...

09:55

«Ժողովուրդ». Գործընթացը սառեցվել է. կրճատումների պատճառով բունտ կարող էր հասունանալ

«Ժողովուրդ». Գործընթացը սառեցվել է. կրճատումների պատճառով բունտ կարող էր...

09:44

«Հրապարակ». Երկու ամսում երեք հայց Գարիկ Սարգսյանի դեմ

«Հրապարակ». Երկու ամսում երեք հայց Գարիկ Սարգսյանի դեմ

09:33

«Իրավունք». Դիանա Գասպարյանը մի լավ ծիծաղել է ՔՊ-ի թեկնածու Արգիշտի Մեխակյանի ռեյտինգի վրա

«Իրավունք». Դիանա Գասպարյանը մի լավ ծիծաղել է ՔՊ-ի թեկնածու Արգիշտի Մեխակյանի ռեյտինգի...

09:15

«Իրավունք». «Մի բան արեք ախպերություն. Նժարին նախարար լինել-չլինելն է»

«Իրավունք». «Մի բան արեք ախպերություն. Նժարին նախարար լինել-չլինելն...

09:01

«Հրապարակ». Վաղարշապատում ՔՊ–ն անցել է «մարտեր առանց կանոնների»

«Հրապարակ». Վաղարշապատում ՔՊ–ն անցել է «մարտեր առանց...

09:56

«Փաստ». Ներկա «լավությունները» հետո ժողովրդի «քթերից են բերելու»

«Փաստ». Ներկա «լավությունները» հետո ժողովրդի «քթերից են...

09:45

«Հրապարակ». ՔՊ–ական պատգամավորներն ընդդեմ կառավարության

«Հրապարակ». ՔՊ–ական պատգամավորներն ընդդեմ...

09:33

«Ժողովուրդ». Փաշինյանի իշխանությունը Արցախից մսխված գումարների քրգործը հովանավորում է

«Ժողովուրդ». Փաշինյանի իշխանությունը Արցախից մսխված գումարների քրգործը հովանավորում...

09:16

«Փաստ». Դպրոցներում ուսուցիչների սուր պակաս կա

«Փաստ». Դպրոցներում ուսուցիչների սուր պակաս կա

09:02

«Ժողովուրդ». Ինչ ունեցվածք ունի Վեհափառի եղբորը եւ եղբորորդուն կալանավորած դատավորը

«Ժողովուրդ». Ինչ ունեցվածք ունի Վեհափառի եղբորը եւ եղբորորդուն կալանավորած...

09:55

«Ժողովուրդ». 0,5-1,5 միլիոն դրամը ՔՊ-ում դժգոհության առիթ է դարձել. ովքեր պետք է վճարեն 2026 թվականի «գլխագինը»

«Ժողովուրդ». 0,5-1,5 միլիոն դրամը ՔՊ-ում դժգոհության առիթ է դարձել. ովքեր պետք է վճարեն 2026...

09:26

«Հրապարակ». ՔՊ–ում շատերն են վախենում Աստծո նզովքից

«Հրապարակ». ՔՊ–ում շատերն են վախենում Աստծո նզովքից

09:12

«Հրապարակ». Պարտադիր զինծառայությունը նաև ստաժ կհաշվեն. Իշխանուրթյունը պոպուլիստական նախագծերի շքերթ է նախատեսում

«Հրապարակ». Պարտադիր զինծառայությունը նաև ստաժ կհաշվեն. Իշխանուրթյունը պոպուլիստական նախագծերի...

09:01

«Հրապարակ». Փակ նիստի ժամանակ «դեբոշ» են արել.  Հայկ Սարգսյանը փորձել է անգամ Փաշինյանի անձով սաստել Քոչարյանին

«Հրապարակ». Փակ նիստի ժամանակ «դեբոշ» են արել. Հայկ Սարգսյանը փորձել է անգամ Փաշինյանի անձով...

09:55

«Փաստ». Արևմուտքում էլ են սկսո՞ւմ «ձեռքները լվանալ» Նիկոլ Փաշինյանից

«Փաստ». Արևմուտքում էլ են սկսո՞ւմ «ձեռքները լվանալ» Նիկոլ...

09:46

«Իրավունք». Ավինյանը սկսել է «խաղեր տալ» ընդդիմադիրների հետ

«Իրավունք». Ավինյանը սկսել է «խաղեր տալ» ընդդիմադիրների...

09:32

«Հրապարակ». Ովքե՞ր են ընդգրկված ՔՊ–ի նախընտրական շտաբում

«Հրապարակ». Ովքե՞ր են ընդգրկված ՔՊ–ի նախընտրական...

09:15

«Իրավունք». «Հալներդ կտենաք». Փաշինյանը կշտամբել է հրճված թիմակիցներին

«Իրավունք». «Հալներդ կտենաք». Փաշինյանը կշտամբել է հրճված...

09:02

«Հրապարակ». Իշխանությունները բարձր մակարդակով «բողոքներ» են ուղարկել

«Հրապարակ». Իշխանությունները բարձր մակարդակով «բողոքներ» են...

09:55

«Ժողովուրդ». Մուկն ու «Ձուկը» միախառնվել են. ԱԺ-ն նվագարկիչ ու սկավառակ է գնել պետբյուջեի հաշվին

«Ժողովուրդ». Մուկն ու «Ձուկը» միախառնվել են. ԱԺ-ն նվագարկիչ ու սկավառակ է գնել պետբյուջեի...

09:45

«Ժողովուրդ». ԱԳՆ-ն անկարող է 100 մլն եվրոյի աջակցությունը ստանալ. ամիսներ շարունակ ջանքեր են գործադրվում

«Ժողովուրդ». ԱԳՆ-ն անկարող է 100 մլն եվրոյի աջակցությունը ստանալ. ամիսներ շարունակ ջանքեր են...

09:32