Երեւանում նոյեմբերի 15-ից մեկնարկել է Շեքսպիրյան 15-րդ միջազգային թատերական փառատոնը, որն այս տարի հյուրընկալել է 7 երկրից ժամանած ավելի քան 100 մասնակցի եւ հյուրի: Նրանց թվում են հեղինակավոր արվեստագետներ, միջազգային փառատոնների տնօրեններ՝ Ֆրանսիայից, ԱՄՆ-ից, Բուլղարիայից, Իրանից, Թաթարստանից, Ուկրաինայից, ՌԴ-ից։ Փառատոնի հեդլայներն են «Թատրոն Կամրջի մոտ» («Театр у моста»)՝ «Մակբեթ» եւ Ռոդոփի դրամատիկական թատրոնի «12-րդ գիշեր» (Բուլղարիա) ներկայացումները։

Նոյեմբերի 18-ին Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի բեմում ցուցադրվեց «Մակբեթ» ներկայացումը, որի բեմադրիչը ՌԴ վաստակավոր արտիստ, Չեխիայի ազգային մրցանակի, «Ոսկե դիմակ» փառատոնի և ՌԴ պետական մրցանակի դափնեկիր Սերգեյ Ֆեդոտովն է: Նույն օրը Պատանի հանդիսատեսի թատրոնի բեմում հանդիսատեսը վայելեց Ռոդոփի դրամատիկական թատրոնի «12-րդ գիշեր» ներկայացումը:

Փառատոնը կամփոփի Ալմետի թաթարական պետական դրամատիկական թատրոնի «Անսանձ կնոջ սանձահարումը» ներկայացումը (բեմադրիչ՝ Կարո Բալյան)։ Այն կներկայացվի նոյեմբերի 20-ին՝19։00-ին, Պատանի հանդիսատեսի թատրոնի բեմում։ Այդ օրը տեղի կունենա փառատոնի պաշտոնական փակումը:
Երեւանի Շեքսպիրյան միջազգային թատերական փառատոնը աշխարհահռչակ Եվրոպական Շեքսպիրյան փառատոնների ցանցի անդամ է: Փառատոնի հիմնադիրն է Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանը, 2016թ-ից տնօրենն է Կարո Բալյանը։
Արմինե Բրսոյան
21:09
21:07
21:04
20:45
20:16
19:19
19:02
10:49
10:23
10:09
09:19
09:02
10:18
09:45
09:45
09:02
09:34
09:23
09:13
09:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01