Երբ ԱԺ պաշտպանության ու անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հայտարարում է, որ սահմանազատման նախապատրաստման գործընթացը սկսվելու է զրոյական կետից, կարելի է միայն ենթադրել, որ նա նկատի ունի սահմանազատման-սահմանագծման հիմքերի ճշգրտումը, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղաքագետ Արմեն Բաղդասարյանը։
«Գործընթացը զրոյական կետից սկսելը հավանաբար նշանակում է, որ չպետք է հաշվի առնվի՝ տվյալ պահին որ զորքը որ հատվածում է գտնվում, այսինքն՝ սահմանազատումը պետք է կատարվի անկախ դրանից,առկա իրողությունները հաշվի չառնելով։ Ես ենթադրում եմ, որ Անդրանիկ Քոչարյանը դա նկատի ուներ»,- ասաց քաղաքագետը։
Ինչ բերաբերում է իշխանական պատգամավորի հայտարարության երկրորդ՝ գործընթացի խիստ գաղտնիության մասին հատվածին, ապա, Արմեն Բաղդասարյանի խոսքով, սահմանազատումը չպետք է գաղտնիության պայմաններում կատարվի։
«Սահմանազատումն ու սահմանագծումը, բնականաբար, հրապարակային գործողություններ չեն, սակայն այն որոշումը, թե ինչի հիման վրա դրանք պետք է արվեն, պետք է հրապարակային լինի՝ հարցեր չառաջանալու համար։ Հանրության մոտ չպետք է կասկածներ լինեն, որ ինչ-որ տարածքներ են անիմաստ զիջվում և այլն։
Այսինքն՝ գործընթացի՝ գոնե նախնական փուլը պետք է հրապարակային լինի»,- նշեց քաղաքագետը՝ հավելելով, որ այսօրվա իրողությունների զգալի մասը, այդ թվում, օրինակ, Կապան-Ճաակատեն հատվածում ադրբեջանցիենրի տեղակայումը, ՀՀ իշխանությունների մասնակցությամբ ծածուկ պայմանավորվածությունների արդյունք են։
09:03
14:03
12:12
09:00
18:02
17:44
17:16
17:04
16:46
16:05
15:45
13:23
13:09
12:46
12:23
12:06
11:45
11:23
11:05
10:49
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55