ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը հանդիպել է Երևանում ԱՄՆ դեսպանատան հակակոռուպցիոն հարցերով ավագ խորհրդատու Յոհաննես Վան Դեն Հուգենի, Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության բյուրոյի (ԹՊԻՀ) քրեական արդարադատության բարեփոխումների ծրագրի ղեկավար Քրիստինա Աֆոյանի և Միջազգային զարգացման իրավունքի կազմակերպության գործառնությունների համակարգող Սերգո Կավտարաձեի հետ: Այս մասին հայտնեցին Հակակոռուպցիոն կոմիտեից: Հանդիպման նպատակը Միացյալ Նահանգների կողմից Հակակոռուպցիոն կոմիտեի կարողությունների զարգացման, մասնավորապես` տեխնիկական աջակցության ցուցաբերման, վերապատրաստումների և փորձագետների ներգրավման նպատակով նախատեսվող ծրագրերի քննարկումն էր: Կողմերը, մասնավորապես, դիտարկել են կոռուպցիոն գործերի քննության արդյունավետության բարձրացման նպատակով միջազգային փորձագետների ներգրավմամբ քննիչներին մասնագիտական աջակցության, այդ թվում` քննության ժամանակակից մեթոդների մշակման հնարավորությունները: Բացի այդ, անդրադարձ է կատարվել քննության իրականացման ընթացքում քննչական, օպերատիվ և փորձագիտական աշխատանքների մեկտեղման, ինչպես նաև դրանց արդյունավետության ապահովման նպատակով նորագույն տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման ու տեխնիկական ավելի մեծ հնարավորություններ ունեցող սարքավորումների ձեռք բերման անհրաժեշտությանը: Քննիչների մասնագիտական հմտությունների կատարելագործման և փորձի փոխանակման նպատակով կարևորվել է նաև անհրաժեշտ վերապատրաստման ծրագրերի իրականացումը հատկապես ֆինանսական հանցագործությունների և պաշտոնատար անձանց ապօրինի հարստացման հանցատեսակների քննության թեմաներով: Հանդիպման ավարտին կողմերը հույս են հայտնել, որ ԱՄՆ դեսպանատան Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության բյուրոյի հետ համագործակցությունը շարունակական կլինի, և դրա շրջանակներում առաջիկայում նախանշվող նոր ծրագրերը կիրագործվեն մեծ արդյունավետությամբ:
14:25
14:07
13:45
13:26
13:07
12:48
12:21
12:04
22:15
22:01
21:45
21:21
21:04
20:34
20:15
19:45
19:29
19:03
09:48
09:22
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44