2016թ. հոկտեմբերի 2-ին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են նշանակված Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի և Վայոց ձորի թվով 373 համայնքներում: Նշված համայնքներից 36-ում տեղի են ունենալու միայն համայնքի ղեկավարի ընտրություններ, 82 համայնքում՝ միայն ավագանու անդամի ընտրություններ, իսկ 255 համայնքում միաժամանակ անցկացվելու են համայնքի ղեկավարի և ավագանու անդամի ընտրություններ:
Սահմանված ժամկետում որպես համայնքի ղեկավարի թեկնածու էր առաջադրվել 736 քաղաքացի, որոնցից 49-ը մինչ թեկնածուների գրանցումը հետ է վերցրել գրանցման փաստաթղթերը:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքի դիտարկումից պարզ է դառնում, որ ի տարբերություն մի քանի մեծ քաղաքների՝ Վանաձոր, Գյումրի, Սևան, Արթիկ, Ախթալա, Սիսիան, փոքր գյուղական համայնքներում հիմնականում թեժ մրցակցություն չի սպասվում, քանի որ ընդդիմադիր ուժերը թեկնածու չեն առաջադրել: Ընդդիմադիր ուժերից համեմատաբար ակտիվ առաջադրումներ են արել «Բարգավաճ Հայաստանը» և «Հայկական վերածնունդը»:
ԲՀԿ-ն 13 համայնքում է թեկնածու առաջադրել՝ Շաքի, Լճավան, Ծաղկաշեն, Կարմիգյուղ Մեդավկա, Արամուս, Ակունք, Արևշատ, Գեղաշեն, Կապս, Ոսկեհասկ, Կրաշեն, նաև՝ Կապան: «Հայկական վերածնունդը» 8 համայնքներում է թեկնածու առաջադրել՝ Ախպրաձոր, Կարմիրգյուղ, Գյուլագարակ, Առափի, Կառնուտ, Մեղրաշեն, Փանիկ, Փոքր Մանթաշ: Երկու թեկնածու առաջադրել է «Հայ ազգային կոնգրեսը»՝ Ախթալայում և Աշոցքում, մեկական թեկնածուներ՝ Գանձակում, Կոմունիստական կուսակցությունը, ԱԻՄ-ը՝ Կարմիր գյուղում, ՀԺԿ-ն՝ Կամարիսում, «Ժողովրդական ուղի» կուսակցությունը՝ Քասախում, Սիսիանում՝ «Լուսավոր Հայաստանը»:
Զգալի թվով համայնքներում մրցակցություն կլինի ՀՀԿ-ականների և անկուսակցականների միջև: Օրինակ՝ Լոռու մարզի Ագորի համայնքում 4 թեկնածու է առաջադրվել, որից 3-ը ՀՀԿ-ականեր են, մեկն էլ Աքորու միջնակարգ դպրոցի անկուսակցական ուսուցիչն է: Դսեղում 3 թեկնածուներ են՝ 2-ը ՀՀԿ-ից, նրանցից մեկը գործող գյուղապետն է, իսկ մրցակիցը՝ գործող գյուղապետի տեղակալը, երրորդ թեկնածուն անկուսակցական է:
Լոռու Ծաթեր համայնքում կպայքարեն երկու ՀՀԿ-ականներ, Հոբարձի համայնքում 3 թեկնածու կպայքարեն իրար դեմ, որից երկուսը ՀՀԿ-ականներ են՝ գործող գյուղապետն ու ՀՀԿ կուսակցության անդամ, մենատնտես Մուրադ Ղարաջյանը: Իսկ նրանց դեմ կպայքարի գյուղապետի անկուսակցական տեղակալը: Շիրակամուտում 5 գրանցված թեկնածու կա, որոնցից մեկը ՀՀԿ-ական է, իսկ չորսը՝ անկուսակցական:
Սարուխան համայնքում 3 թեկնածու է առաջադրվել, 2-ը ՀՀԿ-ից , որից մեկը գործող համայնքի ղեկավարն է, մյուսն էլ անկուսակցական աշխատակազմի քարտուղարը:
Կոտայքի Ալափարս համայնքում երկու ՀՀԿ-ականներ կպայքարեն միմյանց դեմ: Շիրակի Հացիկ, Ձորակապ համայնքներում ևս ՀՀԿ-ականների միջև է պայքարը: Մեծ Մանթաշ համայնքում մրցակցությունը 5 անկուսակցականների մեջ է:
Վայոց ձորի Մալիշկա համայնքում երկու ՀՀԿ-ականներ են առաջադրվել, որից մեկը համայնքի գործող ղեկավարն է, մյուսը՝ նրա աշխատակիցը:
Թեժ մրցակցություն կլինի Կարմիրգյուղում՝ 5 թեկնածու է առաջադրվել՝ ԲՀԿ-ից, ՀՎԿ-ից, «Ազգային միաբանություն» կուսակցությունից, երկուսն էլ՝ անկուսակցական., այստեղ ՀՀԿ-ն թեկնածու չի առաջադրել: Կուտական համայնքում ևս մեծ է մրցակցությունը՝ 5 թեկնածու՝ ՀՀԿ, ԲՀԿ և անկուսակցականներ: Մարտունի գյուղում՝ 4 թեկնածու են, որից մեկն առաջադրել է ՀՅԴ-ն, մյուսը՝ ՀՀԿ-ն, մյուս երկուսն անկուսակցականներ են:
19:02
18:46
18:26
18:03
17:46
17:33
17:27
17:15
16:55
16:44
16:21
16:03
15:56
15:22
14:44
14:23
14:03
13:44
13:22
12:56
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42