«Հրապարակ» թերթը գրում է.
«Դեկտեմբերի 5-ին Կոտայքի մարզի Նաիրի խոշորացվող համայնքում տեղի են ունենալու ավագանու ընտրություններ։ Խոշորացված համայնքի կենտրոնը Եղվարդ քաղաքն է, որին դեռ 2017-ին միավորվել էին Արագյուղ, Բուժական, Զովունի, Զորավան եւ Սարալանջ գյուղերը։ Այժմ Եղվարդին միավորվելու են նաեւ Կոտայքի խոշոր գյուղական համայնքներից Պռոշյանն ու Քասախը։ Նաիրիում ուշագրավ պայքար է ընթանում։ Պայքարում է 6 կուսակցություն՝ ՔՊ, «Ապրելու երկիր», «Իմ հզոր համայնք», ՀՅԴ, Արամ Զավենիչի «Հանրապետությունը» եւ Լյուդմիլա Սարգսյանի Վերակազմյալ սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցությունը։ ՔՊ թեկնածուն Վաղարշակ Ամիրխանյանն է։ Նա 2021թ․ մայիսից զբաղեցնում է Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի պաշտոնը։ Ցուցակի 2-րդ համարը Զովունու վարչական ղեկավարն է, 8-րդը՝ Պռոշյանի գործող համայնքապետը։ Ցուցակում են նաեւ Եղվարդի համայնքապետարանի աշխատակիցներ, անհատ ձեռներեցներ, ուսուցիչներ, բժիշկներ։ Իսկ Եղվարդի համայնքապետ Նորայր Սարգսյանն առաջադրվել է Նիկոլ Փաշինյանի խորհրդական Հակոբ Սիմիդյանի զոքանչի՝ Լ․ Սարգսյանի կուսակցության ցուցակով։ Նա նախկինում ՀՀԿ-ական էր, այժմ՝ անկուսակցական, Եղվարդի համայնքապետն է 1999-ից։ Ի դեպ, «վերակազմյալ հնչակյանները» ՏԻՄ-ին մասնակցում են միայն Եղվարդում»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
18:46
18:22
18:22
18:01
17:44
17:33
17:12
17:11
17:01
16:56
16:42
16:18
16:01
15:45
15:22
15:09
14:53
14:21
14:05
13:56
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32