Ֆիզիկայի Նոբելյան մրցանակի դափնեկիր Ալբերտ Էյնշտեյնի (1879-1955) 1921 թվականի ձեռագիրը, որում նկարագրվում են նրա հարաբերականության տեսության նախապատրաստական աշխատանքները, Փարիզում կայացած աճուրդում վաճառվել է 11.6 միլիոն եվրոյով, հայտնել է ՏԱՍՍ-ը՝ Franceinfo-ին հղումով։
Նշվում է, որ Էյնշտեյնն այս տեքստը գրել է 1913-1914 թվականներին Ցյուրիխում իր շվեյցարացի գործընկերոջ եւ ընկեր Միկելե Բեսոյի հետ միասին։ Անձամբ Էյնշտեյնի կողմից է գրվել 26 էջ, Բեսոյի կողմից՝ 25 էջ, եւս երեք էջ նրանք միասին են գրել։
«Էյնշտեյնի՝ այդ ժամանակաշրջանի եւ ընդհանրապես մինչեւ 1919 թվականի գիտական ձեռագրեր քիչ կան: Որպես հարաբերականության ընդհանուր տեսության ստեղծումը փաստագրող երկու գոյություն ունեցող ձեռագրերից մեկը, այն պատկերացում է տալիս 20-րդ դարի մեծագույն գիտնականի եւ նրա աշխատանքի մասին», - ասվում է Christie's-ի կայքում, որը կազմակերպել էր աճուրդը:
Լոտի գնահատված արժեքը կազմում էր ավելի քան 2 միլիոն եվրո: Այնուամենայնիվ, երեքշաբթի կայացած աճուրդի ժամանակ գինը արագ գերազանցել է բոլոր կանխատեսումները, եւ եզակի ձեռագրերի համար «պայքարն» ավարտվել է նրանով, որ երկու գնորդներ գինը հասցրել են 200.000 եվրոյի։
Անցյալ աճուրդները, որոնցում ցուցադրվել են Էյնշտեյնի ձեռագրերը, նույնպես մեծ աժիոտաժ են առաջացրել: 2018 թվականին փիլիսոփա Էրիխ Գուտկինդին ուղղված նրա նամակը կրոնական հարցերի վերաբերյալ վաճառվել է 2.9 միլիոն դոլարով: Միկելե Բեսոյին ուղղված նրա նամակների եւս մեկ շարքը 2017 թվականին առցանց աճուրդում վաճառվել է 1.7 միլիոն դոլարով:
17:06
17:05
16:45
16:26
16:03
15:33
15:03
14:33
14:05
13:35
13:07
12:35
12:04
11:45
11:33
11:14
10:47
10:35
10:16
10:02
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34