Արեւմուտքը ԼՂ հարցում հիմա տարածքային ամբողջականության սկզբունքն է պաշտպանելու, որպեսզի ՌԴ-ին չխրախուսի Ղրիմի եւ այլ խնդիրներում: Նման կարծիք NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց գերմանացի քաղաքագետ Ալեքսանդր Ռարը:
Արդյո՞ք հնարավոր է, որ ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացը, ի վերջո, վերադարձվի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձեւաչափ՝ հատկապես, որ համանախագահ երկրներից երկուսը՝ ԱՄՆ-ը եւ Ֆրանսիան, պարբերաբար հայտարարում են, որ ԼՂ հակամարտությունը չի կարգավորվել, եւ որ ԼՂ կարգավիճակը հստակեցված չէ: Գերմանացի քաղաքագետը դժվարանում է հստակ կանխատեսել:
«Դժվար է ասել՝ շատ բան է փոխվել:
Վերջին պատերազմից սկսած՝ Եվրոպան, սկզբունքորեն, ասում է, որ այդ տարածքն Ադրբեջանին է պատկանում, բայց շատ բաց դրա մասին չի խոսում: Վերջին 10 տարում եղած շատ հակամարտություններ վախեցրել են Եվրամիությանը՝ Ղրիմ, Հարավային Օսիա: Եվրոպան սկզբում՝ Կոսովոյի պատերազմի ժամանակ, սատարում էր այն սկզբունքը, որ պետք է պաշտպանել փոքրամասնությունների, այդ տարածքներում ապրող ժողովուրդների իրավունքները, որ տարածքների սահմաններն ամենակարեւորը չեն, եւ եթե պետությունները նվաստացնում, հետապնդում են այդ փոքրամասնություններին, ապա կորցնում է սուվերենության իրավունքը վերջինների նկատմամբ: Այս ամենի մասին խոսվում էր, այդ պատճառով էլ պատերազմ եղավ Հարավսլավիայում:
Երբ Ռուսաստանն արեց այն, ինչ արեց Ղրիմում, Աբխազիայում եւ Հարավային Օսիայում, Արեւմուտքում շատ արագ փոխեցին դիրքորոշումը, պարզապես վախեցան, եւ հիմա, ընդհակառակը, ասում են՝ տարածքային ամբողջականությունը վեր է ամեն ինչից: Դա Ադրբեջանի օգտին է, որը կարող է ասել, թե 1991թ.՝ ԽՍՀՄ-ի փլուզման ժամանակ, Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմում է եղել:
Արեւմուտքը հիմա հավատարիմ է մնալու այս դիրքորոշմանը, որպեսզի չխրախուսի Ռուսաստանին Ղրիմի հարցում եւ այլ խնդիրներում: Այս ամենը երկակի ստանդարտների քաղաքականություն է, եւ միջազգային իրավունք այստեղ չի գործում՝ ամեն մեկն անում է այն, ինչ իրեն հարմար է, իսկ աշխարհաքաղաքականությունը ինչ-որ բան քաղում է»,- նկատեց Ալեքսանդր Ռարը:
19:33
19:03
18:49
18:34
18:10
09:19
09:01
17:54
17:32
17:16
17:02
16:51
16:35
15:06
13:21
13:15
13:01
12:45
12:21
12:03
09:01 21.10.25
09:28 21.10.25
09:36 21.10.25
13:21 21.10.25
17:54 21.10.25
17:16 21.10.25
10:05 21.10.25
09:14 21.10.25
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42
09:33
09:02
09:56
09:42
09:34
09:16
09:02
09:52
09:42
09:35
09:16
09:02
09:45
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02
09:54
09:44
09:32
09:15