Ջորջ Մարշալի անվան անվտանգության հետազոտությունների կենտրոնը 2016թ. սեպտեմբերի 29-ին Երևանում հյուրընկալեց շրջանավարտների միջոցառում: Մարշալի անվան կենտրոնի ներկայացուցիչների կողմից վարվող այս միջոցառմանը մասնակցեցին երեսուն շրջանավարտներ և հյուրեր Հայաստանի տարբեր հաստատություններից: Միջոցառման ընթացքում «Կոռուպցիան որպես ազգային անվտանգությանը սպառնալիք» թեմայի շուրջ իրենց տեսակետները ներկայացրեցին կենտրոնի երկու առաջատար շրջանավարտներ՝ Հայարփի Մխիթարյանը Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդից և Ելիզավետա Մարգարյանը ՀՀ Ֆինանսների նախարարությունից: Նրանց խոսքին հաջորդեց հարց ու պատասխանը:
Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը ողջունեց Մարշալի անվան կենտրոնի շրջանավարտներին և շնորհավորեց նրանց կարևոր դերակատարության համար, որ նրանք ունեցել են «Հայաստանի և կովկասյան տարածաշրջանի անվտանգության ու պաշտպաանական յուրահատուկ մարտահրավերների վերաբերյալ Վաշինգտոնում և շատ եվրոպական մայրաքաղաքներում ավելի լավ ու ավելի առողջ ըմբռնում ձևավորելու հարցում»: Ապա դեսպան Միլսը հավելեց․ «Կոռուպցիայի և ազգային անվտանգության հատման կետը կարևորագույն նշանակության խնդիր է Հայաստանում և ամբողջ աշխարհում, և ես ուրախ եմ տեսնել այս երկու մասնագետներին, և հարգարժան շրջանավարտներին և հյուրերին, ովքեր այստեղ հավաքվել են անդրադառնալու այս թեմային նման լրջությամբ»:
ԱՄՆ-ի և Գերմանիայի կողմից հովանավորող Ջորջ Մարշալի անվան անվտանգության հետազոտությունների կենտրոնը եզակի հնարավորություն է ստեղծում քննել գլոբալ և տարածաշրջանային ժամանակակից միտումները, անվտանգության հարցերը, ազգային անվտանգության ռազմավարությունները, պաշտպանական պլանավորումը, ճգնաժամային կառավարման մոտեցումները, կոռուպցիայի դեմ պայքարի հարցերը և այլ հարակից ոլորտներ: Հայաստանը սկսել է մասնակցել այս ծրագրին 1995 թ. սկսած՝ կենտրոն ուղարկելով տարեկան միջին հաշվով 15 ուսանող: Ներկայումս Հայաստանում կան մոտ 240 շրջանավարտներ, ովքեր զբաղեցնում են տարբեր պաշտոններ Հայաստանի Հանրապետության կառավարությունում, ինչպես նաև այլ գերատեսչություններում և մարմիններում:
Կենտրոնը 21-րդ դար է բերում Ջորջ Մարշալի մտահղացումը ՝ հետևելով «Ժողովրդավարություն վստահության և բարեկամության միջոցով» կարգախոսին:
15:46
15:29
15:02
11:27
10:35
10:03
16:15
15:45
15:19
15:03
14:52
14:39
14:23
14:05
13:49
13:33
13:19
12:46
12:35
12:21
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55