Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր՝ նոյեմբերի 27-ին, ընդունել է Ամերիկայի Հայ ավետարանչական ընկերակցության գործադիր տնօրեն, «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Զավեն Խանջյանին:
Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է նախագահի պաշտոնական էջից, Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության գործադիր տնօրենը ներկայացրել է կազմակերպության կողմից Հայաստանում իրականացվող եւ առաջիկա ծրագրերը:
Անդրադառնալով «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործունեությանը՝ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամը մասնավորապես ողջունելի է համարել, որ հիմնադրամը վերջին տարիներին աջակցություն է ցուցաբերում նաեւ սփյուռքյան կառույցներին: «2019 թվականից ի վեր հիմնադրամն աջակցում է Սփյուռքի գաղութներին, հատկապես՝ Լիբանանում եւ Սիրիայում: Սա իսկապես գնահատելի է ու ողջունելի»,- նշել է Զավեն Խանջյանը:
Նախագահ Արմեն Սարգսյանը բարձր է գնահատել Ամերիկայի Հայ ավետարանչական ընկերակցության երկարամյա հայանպաստ գործունեությունը եւ ծառայությունը Հայրենիքին՝ Հայաստանին եւ Արցախին եւ հաջողություններ մաղթել հետագա գործունեության մեջ:
14:25
14:07
13:45
13:26
13:07
12:48
12:21
12:04
22:15
22:01
21:45
21:21
21:04
20:34
20:15
19:45
19:29
19:03
09:48
09:22
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44