«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի ղեկավարների` Սոչիում կայացած հանդիպումից հետո՝ լրատվամիջոցների համար ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ, երեք երկրների առաջնորդների հնչեցրած մտքերը ցույց են տալիս, որ Հայաստանը հետ քայլ է կատարել նախկին հայտարարություններից: Այս տեսակետին է Ազգային ժողովի նախկին պատգամավոր Տաթեւիկ Հայրապետյանը։ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նա հիշեցրեց, թե հայկական կողմը մայիսի 12-ին` Սեւ լճի տարածք ադրբեջանական զորքեր մուտք գործելուց հետո ինչպես էր հայտարարում, որ սահամանագծման ու սահմանազատման գործընթացների մենարկը չի տրվի այնքան ժամանակ, քանի դեռ ադրբեջանական զորքերը ՀՀ տարածքից դուրս չեն բերվել:
«Նույնը նաեւ ապաշրջափակման գործընթացի հետ կապված են ասել: Բայց դատելով Սոչիում տեղի ունեցած հանդիպումից հետո Ադրբեջանի նախագահի ու արտաքին գործերի նախարարության հայտարարություններից, ինչպես նաեւ Աշխաբադում տեղի ունեցած հանդիպումից, ինչի ժամանակ խոսվել է, որ, այսպես ասած, «Զանգեզուրի միջանցքն» իրականություն է դառնում՝ եռակողմ հայտարարության դրույթները տարակուսելի են թվում։ Բացի այդ, մի կողմից վարչապետ Փաշինյանը նշում է, թե Ադրբեջանի հետ որոշ հարցերում, թվում էր, տարակարծություններ կային, բայց պարզել են` դրանք չկան, մյուս կողմից՝ հանդիպումից հետո միջանքի մասին տեքստեր են հնչեցվում Ադրբեջանի ղեկավարության կողմից։ Ու այդպես էլ անհասկանալի է մնում, թե ինչու է հանդիպումից հետո Ադրբեջանը շարունակում նույն հռետորաբանությունը»,- մեկնաբանում է նախկին պատգամավորը: Հարցին` հնարավոր է արդյոք, որ եռակողմ հանդիպման ժամանակ բանավոր պայմանավորվածություններ եղած լինեն, ինչի մասին հանրությունը որոշ ժամանակ անց անակնկալ կերպով կտեղեկանա, Հայրապետյանը ոչինչ չբացառեց։ «Կհիշեք՝ նույն Գորիս-Կապան ավտոճանապարհի հետ կապված պայմանավորվածությունը գաղտնի էր պահվում, ու երկար ժամանակ ոչ ոք տեղյակ չէր դրանից, այդ թվում՝ մենք` պատգամավորներս։ Այսինքն՝ բազմաթիվ են գործողությունները, որոնց մասին իմանում ենք պոստֆակտում»,- հավելեց նա»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
16:49
16:25
16:06
15:46
15:24
15:13
14:58
14:41
14:21
14:04
13:43
13:21
13:02
12:44
12:21
12:02
11:39
11:24
11:08
10:51
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55