Այսօր կյանքից հեռացավ հայ գեղարվեստական լուսանկարչության հիմնադիր Գագիկ Հարությունյանը։
Գագիկ Հարությունյանն առանցքային դեր է ունեցել խորհրդահայ մշակույթում, որպես գեղարվեստական լուսանկարչության զարթոնքի առաջամարտիկ։
Իր գործունեությունը սկսելով 1960-ականների վերջին, Հարությունյանը կարճ ժամանակում դարձել է հանրապետության գլխավոր վավերագրող լուսանկարիչներից մեկը՝ թղթակցելով տեղական բոլոր պարբերականներին։ Սակայն, նրա ահռելի լուման արդի հայ մշակույթում առնչվում է լուսանկարչության՝ որպես արվեստի միջոցի հաստատման հետ։
1970-ականներից աշխատակցելով «Գարուն» ամսագրին, Հարությունյանը ձևավորում է լուսանկարչական պատկերի համարձակ մի նոր ձևաչափ, որում լուսանկարը հայտնվում էր ոչ թե որպես փաստագրում կամ նկարազարդում, այլ փիլիսոփայական ու քննադատական միտք արտահայտող անկախ արվեստային միջոց։
Իրենց պատմական և գեղարվեստական նշանակությամբ բացառիկ են նաև Եվրոպայում և Աֆրիկայում արված Հարությունյանի մեծածավալ շարքերը, ինչպես նաև Արցախյան առաջին պատերազմը բյուրեղացնող նրա «Ղարաբաղ» պատկերաշարը։
Հարությունյանի գործնեությունը հեղափոխել է հայկական լուսանկարչության հետագա զարգացումը, որի ապացույցն են իր կյանքի օրոք՝ Եվրոպայում և Հայաստանում կայացած անհատական ցուցահանդեսները, ինչպես և ժամանակի քննադատների ու գործընկերների վկայությունները։
Երկարատև ստեղծագործական դադարից հետո, Հարությունյանը վերադառնում է հանրային տեսադաշտ 2017 թվականին «Ժամանակի ստվերները» հետահայաց ցուցահանդեսով և պատկերագրքով, որոնք դառնում են այդ տարիների ամենանշանակալի երևույթները հայ լուսանկարչության ասպարեզում։
Առաջին անգամ ի մի բերելով այս արվեստագետի ստեղծագործական մեծ սխրանքը, ցուցահանդեսը բացահայտություն ու ներշնչանքի աղբյուր է դառնում հայ լուսանկարիչների երիտասարդ սերնդի համար՝ որպես կորսված ավանդույթ ու միջազգային կշիռ ունեցող ժառանգություն։
Դա ժառանգություն է, որն ամրապնդում է 20-րդ ամենակարևոր պատկերային միջոցի՝ լուսանկարչության արժանի տեղը հայ արվեստի բազմադարյա տարեգրության մեջ։
09:03
14:03
12:12
09:00
18:02
17:44
17:16
17:04
16:46
16:05
15:45
13:23
13:09
12:46
12:23
12:06
11:45
11:23
11:05
10:49
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55