ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նոյեմբերի 30-ի նիստում քննարկվել է Կառավարության նախաձեռնած ««Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Այն ներկայացրել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանը: Օրենքի համաձայն՝ գործադիր մարմնի պաշտոնում կարող է նշանակվել ՀՀ այն գործունակ չափահաս քաղաքացին, որն ունի բարձրագույն կրթություն և համապատասխան բնագավառի առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ: Ըստ փոխնախարարի՝ սահմանված «համապատասխան բնագավառի առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ» չափանիշը սահմանափակում է գործադիր մարմնի պաշտոնին հավակնող անձանց շրջանակը: Գլխավոր քարտուղարի կամ վարչության պետի ու բաժնի պետի պաշտոններ զբաղեցնելու համար նախատեսված է հանրային ծառայության առնվազն 4 կամ 3 տարվա ստաժ: Նշվել է, որ պետական ծառայության համակարգում գլխավոր քարտուղարի, վարչության պետերի ու նրանց տեղակալների, բաժնի պետերի պաշտոնները համադրելի են ՊՈԱԿ-ների տնօրենների պաշտոնների հետ: Այդ պաշտոններում կարող են նշանակվել համապատասխան հմտություններ ունեցող այն անձինք, որոնց «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով թույլատրվում է զբաղեցնել հանրային ծառայության ղեկավար պաշտոններ: Գայանե Գաբրիելյանի խոսքով՝ առաջարկվող փոփոխությունները հնարավորություն կընձեռեն հանրային ծառայության կամ մասնագիտական աշխատանքային ստաժ ունեցող անձանց եւս մասնակցելու գործադիր մարմինների ընտրությանը (նշանակմանը): Պետական ոչ առևտրային կազմակերպություններին անհատույց օգտագործման իրավունքով ամրացված գույքը վարձակալության կտրվի ոչ թե Կառավարության որոշմամբ, այլ Կառավարության որոշմամբ հաստատված կարգով: Պատգամավորներն անդրադարձել են ՊՈԱԿ-ի տնօրենի համար պահանջվող չափանիշների դյուրացմանն ու նվազ փորձառություն ունեցող կադրերով համակարգը համալրելու նպատակահարմարությանը, ոլորտում որակյալ մասնագետներ ներգրավելու անհրաժեշտությանը: Նշվել է, որ պետական ոչ առևտրային կազմակերպություններին անհատույց օգտագործման իրավունքով ամրացված գույքը Կառավարության որոշմամբ հաստատված կարգով վարձակալության տալուն վերաբերող կարգավորումը նախկինում տեխնիկական խնդրի պատճառով չէր արվել: Փոխնախարարը հստակեցրել է, որ նախաձեռնությունը վերաբերում է այդ պաշտոնին հավակնող մասնագետների շրջանակի ընդլայնմանը՝ խրախուսելու համար մասնագետների միջև մրցակցությունը և նոր կադրերի ներգրավումը: Նախաձեռնությունն արժանացել է հանձնաժողովի դրական եզրակացությանը:
09:03
14:03
12:12
09:00
18:02
17:44
17:16
17:04
16:46
16:05
15:45
13:23
13:09
12:46
12:23
12:06
11:45
11:23
11:05
10:49
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55