Հարավաֆրիկացի բժիշկը, ով առաջիններից է հայտնաբերել հիվանդների շրջանում կորոնավիրուսի նոր տարբերակը, ասել է, որ Omicron տարբերակի ախտանիշներն առայժմ մեղմ են և կարող են բուժվել տնային պայմաններում Մասնավոր պրակտիկայով զբաղվող բժիշկ և Հարավաֆրիկյան բժշկական ասոցիացիայի նախագահ Անջելիկ Կոետզին Reuters-ին տված հարցազրույցում ասում է, որ նոյեմբերի 18-ին նա նկատել էր յոթ հիվանդների, ովքեր ունեին ախտանիշներ և դրանք տարբերվում էին ներկայումս տարածված Delta շտամից, թեև դրանք «թեթև» էին: «Ամերիկայի ձայնը» գրում է, որ նոյեմբերի 25-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից հաստատված Omicron անունը կրող շտամը հաստատվել է նաև Հարավաֆրիկյան Հանրապետության վարակիչ հիվանդությունների ազգային ինստիտուտի կողմից՝ հենվելով լաբորատոր հետազոտությունների տվյալների վրա: Կոետզին ասել է, որ նոյեմբերի 18-ին իր կլինիկա է այցելել մի հիվանդ, ով երկու օր շարունակ բողոքել է «չափազանց հոգնածության», մարմնի ցավերի և գլխացավի պատճառով: Նույն օրը մի շարք այլ հիվանդներ ևս ունեցել են նմանատիպ ախտանիշներ, որը կասկած է առաջացրել բժիշկների մոտ: Այդ ժամանակվանից օրական երկու-երեք հիվանդ է այցելել կլինիկա նմանատիպ գանգատներով: Կոետզին նշել է, որ նա ահազանգել է Հարավաֆրիկյան Հանրապետության վարակիչ հիվանդությունների ազգային ինստիտուտ նույն օրը, երբ ստացել է կլինիկական հետազոտության արդյունքները: Ըստ նրա՝ ի տարբերություն Delta-ի, այս նոր շտամի պարագայում հիվանդների մոտ չի արձանագրվել մինչ այժմ հոտի ու համի կորուստ կամ թթվածնի մակարդակի անկում: Նա կոչ է արել չմատնվել խուճապի՝ հաշվի առնելով հիվանդության ավելի մեղմ ընթացքը։ «Առայժմ մենք արձանագրել ենք միայն վարակներ, բայց ոչ ծանր դեպքեր»,- ասել է նա՝ չբացառելով, սակայն, որ իրավիճակը կարող է արագ փոխվել: Դեռևս պարզ չէ, ըստ բժիշկների, թե որքանով են գործող պատվաստանյութերն ազդում Omicron շտամի վրա, քանի որ ախտանիշներով հիվանդների գրեթե 50 տոկոսը պատվաստված չեն եղել: Ըստ Կոետզիի, դեռևս վաղ է այս առումով տալ որևէ գնահատական: Հարավային Աֆրիկայից եկած այս նոր շտամի մասին տեղեկությունը ստիպել է մի շարք երկրների, ներառյալ Միացյալ Նահանգները, եվրոպական և ասիական մի շարք երկրներ, ուրբաթ օրվանից արգելափակել օդային կապը Հարավային Աֆրիկայի հետ: Ճանապարհորդային այս արգելքի կիրառումը խստորեն դատապարտել են Հարավային Աֆրիկայի իշխանությունները:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01