Արդարադատության նախարարի առաջին տեղակալ Քրիստիննե Գրիգորյանի համակարգմամբ այսօր տեղի է ունեցել Մարդու իրավունքների պաշտպանության ռազմավարությունից բխող 2020-2022թթ. գործողությունների ծրագրի համակարգող խորհրդի նիստը, որին մասնակցում էին շուրջ երկու տասնյակ պետական մարմինների և քաղհասարակության ներկայացուցիչներ: Այս մասին NEWS.am-ին հայտնում են ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Հանդիպումը կազմակերպվել էր Ռաուլ Վալենբերգի անվան Մարդու իրավունքների և հումանիտար իրավունքի ինստիտուտի հետ համագործակցությամբ և Շվեդիայի զարգացման գործակալության աջակցմամբ: Բացման խոսքում փոխնախարարը շնորհակալություն հայտնելով մասնակիցներին ներկա գտնվելու և միջազգային գործընկերներին սերտ համագործակցության համար, ընդգծել է, որ Կառավարության համար մարդու իրավունքների պաշտպանությունը կենտրոնական տեղ ունի անվտանգության ապահովման ու պետության առաջընթացի հարցերում: Փոխնախարարն իր խոսքում անդրադարձել է նաև ՄԻՊ ռազմավարությունից բխող գործողությունների ծրագրի շրջանակում կատարված աշխատանքների ընթացիկ հաշվետվությունների ներկայացման ձևաչափին, ինչպես նաև հաջորդ շրջափուլի գործողությունների ծրագրի մշակման աշխատանքներին վերաբերող մի շարք այլ հարցերի: Շվեդիայի զարգացման գործակալության երևանյան գրասենյակի ղեկավար Իզաբելա Էրիկսոնն իր հերթին շնորհակալություն է հայտնել համագործակցության համար և ընդգծել, որ Շվեդիան աջակցում է Ռաուլ Վալենբերգի անվան Մարդու իրավունքների և հումանիտար իրավունքի ինստիտուտի ու ՀՀ արդարադատության նախարարության համագործակցությանը՝ ՄԻՊ ազգային ռազմավարության գործողությունների ծրագրի իրագործման շրջանակում: Էրիկսոնը նշել է, որ Շվեդիայի կառավարությունը խրախուսում է մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում Հայաստանի կարողությունների զարգացումը և ընդգծել, որ ՄԻՊ ռազմավարության գործողությունների ազգային ծրագիրն այդ ջանքերին աջակցող արժեքովոր գործիք է, քանի որ այն կարող է ապահովել մարդու իրավունքների պաշտպանությունը համակարգային առումով: Իզաբելա Էրիկսոնը մարդու իրավունքների պաշտպանության առաջմղման համար կարևորել է նաև նման հանդիպումների կազմակերպումը՝ գործողությունների քննարկման և առաջիկա ուղղությունների նախանշման առումով՝ հաշվի առնելով այն մարտահրավերները, որոնք ծառացել են Հայաստանի առջև ներկայում: Ռաուլ Վալենբերգի անվան Մարդու իրավունքների և հումանիտար իրավունքի ինստիտուտի Եվրոպայի գրասենյակի տնօրեն Զուզանա Զալանովան իր հերթին շնորհակալություն է հայտնել համագործակցության համար և նշել, որ Ինստիտուտն իր մոնիտորինգային մանդատի շրջանակում նպատակ ունի նպաստել պետական ինստիտուտների և քաղհասարակության ներգրավմամբ ազնիվ և կառուցողական երկխոսության կայացմանը: Հաջորդիվ, պետական մարմինների ներկայացուցիչները ներկայացրել են ՄԻՊ ռազմավարության գործողությունների ծրագրից բխող կատարված աշխատանքները, որի էլ հաջորդել է հարց ու պատասխանը: Հանդիպման երկրորդ փուլում մեկնարկել է խոշտանգման դեպքերի քննության անկախ մեխանիզմների մշակման միջոլորտային հարթակի ձևավորմանն ուղղված աշխատաժողովը: Փոխնախարար Քրիստիննե Գրիգորյանն իր խոսքում շնորհակալություն է հայտնել միջազգային գործընկերներին այս խնդրի առնչությամբ ևս սերտ համագործակցության համար՝ միաժամանակ ընդգծելով, որ խոշտանգումների դեմ պայքարը որպես հիմնախնդիր արձանագրված է նաև ՄԻՊ ռազմավարությամբ և դրա դեմ պայքարի արդյունավետության բարձրացումը մշտապես գտնվում է Կառավարության ուշադրության կենտրոնում: Զուզանա Զալանովան իր հերթին խոսել է խոշտանգումների դեմ պայքարին միտված մշակված գործնական ուղեցույցի և Արդարադատության ակադեմիայի կողմից առաջիկա ուսումնական և վերապատրեստման ծրագրերում դրա տեղայնացման գործընթացի մասին: Այնուհետև, Ռաուլ Վալենբերգ ինստիտուտի արդարադատության մատչելիության բաժնի ղեկավար Ջոշ Օունսթեդը և Ինստիտուտի կողմից ներգրավված միջազգային փորձագետ Էրիկ Սվանիձեն ներկայացրել են միջազգային փորձն այս խնդրի առնչությամբ, որին էլ հաջորդել է հարց ու պատասխանը աշխատաժողովի մասնակիցների միջև:
09:03
14:03
12:12
09:00
18:02
17:44
17:16
17:04
16:46
16:05
15:45
13:23
13:09
12:46
12:23
12:06
11:45
11:23
11:05
10:49
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55