Արցախի Հանրապետության Մարտակերտ քաղաքում քաղաքացին կատարել է գողություն եւ սպանություն, հափշտակել ռազմամթերք ու ապօրինի պահել այն: Այս մասին հաղորդագրություն է տարածել Արցախի Հանրապետության Դատախազությունը:
«ԱՀ Մարտակերտ քաղաքի բնակիչ Է.Գ-ն 2020թ. հունիսի 03-ի լույս գիշերը, նախապես ուսումնասիրելով Գ.Հ-ի առանձնատունը և տեղյակ լինելով, որ վերջինս բացակայում է տնից, շահադիտական դրդումներից ելնելով, դիտավորությամբ ուրիշի գույքը գաղտնի հափշտակելու նպատակով ապօրինի մուտք է գործել առանձնատուն և գաղտնի հափշտակել ոսկյա զարդեր ու արտարժույթ՝ պատճառելով Գ.Հ-ին խոշոր չափերի հասնող՝ ընդհանուր 945.981 ՀՀ դրամ գումարի գույքային վնաս: Բացի այդ, նույն Է.Գ-ն, 2021թ. փետրվար ամսվա սկզբներին, ԱՀ Մարտակերտ քաղաքի բնակիչ Հ.Ս-ի կողմից ժամանակավոր բնակեցվող առանձնատանն ականատես լինելով վերջինիս ու Ն.Բ-ի միջև ծագած վիճաբանությանը, որի ընթացքում Հ.Ս-ն իր մոտ ապօրինի պահվող` ռազմաթերք հանդիսացող «Ф-1» տեսակի մարտական նռնակը պայթեցնելու սպառնալիքներ է հնչեցրել, վերջինիս ձեռքից վերցրել է նշված նռնակը, առանձնացրել մարտական պայթուցիչն ու այն ապօրինի կերպով պահել իր մոտ: 2021թ. փետրվարի 17-ին, ժամը 20-ից 21-ն ընկած ժամանակահատվածում, գտնվելով ոգելից խմիչքի ազդեցության տակ, Է.Գ-ն ներկայացել է Հ.Ս.-ի ժամանակավոր բնակեցվող առանձնատուն և վիճաբանության մեջ մտնելով նրա հետ՝ դիտավորությամբ, վերջինիս ապօրինաբար կյանքից զրկելու նպատակով, իր մոտ պահվող խոհանոցային դանակով հարվածներ է հասցրել նրա մարմնի տարբեր մասերին, ինչի հետևանքով ստացած վերքերից Հ.Ս-ն տեղում մահացել է: Այնուհետև, նախապես տեղյակ լինելով սպանվածի մոտ առկա նռնակի մասին, Է.Գ-ն մտել է առանձնատան առաջին հարկում գտնվող ննջասենյակ, այնտեղից հափշտակել վերջինիս պատկանող «Ф-1» տեսակի մարտական նռնակը և այն ապօրինի պահել իր տանը: Նկարագրված արարքները կատարելու համար նախաքննական մարմնի կողմից Է.Գ-ն որպես մեղադրյալ է ներգրավվել և նրան մեղադրանք է առաջադրվել ԱՀ քրեական օրենսգրքի 183-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով /Գողություն, որը կատարվել է բնակարան ապօրինի մուտք գործելով/, ԱՀ քրեական օրենսգրքի 245-րդ հոդվածի 1-ին մասով /Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը/, ԱՀ քրեական օրենսգրքի 103-րդ հոդվածի 1-ին մասով /Սպանությունը/, ԱՀ քրեական օրենսգրքի 248-րդ հոդվածի 1-ին մասով /Զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր հափշտակելը կամ շորթելը/ և ԱՀ քրեական օրենսգրքի 245-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված ենթադրյալ հանցագործությունների կատարման համար: Է.Գ-ի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։ Մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ դատախազական հսկողություն իրականացնող դատախազը քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկել է դատարան՝ ըստ էության քննելու համար: Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ԱՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով»:
14:35
14:03
13:34
13:09
11:22
10:44
10:02
12:36
12:21
12:03
11:46
11:16
11:02
10:46
10:33
10:14
09:55
09:44
09:33
09:15
14:35 08.11.25
14:03 08.11.25
13:09 08.11.25
10:44 08.11.25
11:22 08.11.25
13:34 08.11.25
10:02 08.11.25
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01