Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին Հռոմի պապ Ֆրանցիսկոսին Վրաստան է հրավիրել՝ հրավերքը չհամաձայնեցնելով համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլյա 2-րդի հետ: Այս մասին «Sputnik-Գուզիա»-ին հայտարարել է Դիղոմիի Սուրբ Մարինա եկեղեցու վանահայր Դավիթ Իսակաձեն:
Ներկայումս Թբիլիսիի միջազգային օդանավակայանից ոչ հեռու, ուր ժամանել է Հռոմի կաթոլիկ եկեղեցու հովվապետը, տեղի է ունենում բողոքի ակցիա, որին մասնակցում են հոգեւորականության եւ եկեղեցական համայնքների 100-ից ավելի ներկայացուցիչներ:
«Մենք բողոքում ենք Հռոմի պապի Վրաստան այցի դեմ, քանի որ պապիզմը մարդկության համար հոգեւոր մեծ անկում է: Պապիզմը ոչնչացրել է առաքյալների եւ դավանաբանների ուսմունքը, իր ուսմունքով այնպիսի անընդունելի դավանանքներ եւ օրենքներ է ներդրել, որոնք ոչ թե մարդկանց հոգիները փրկում են, այլ կործանում են»,- ասել է հոգեւորականը:
Ինչպես հայտարարում են Վատիկանում, պապը Վրաստան է գնում առաքելական առաքելությամբ, այսինքն՝ նա մեզ մոտ է գալիս ոչ թե քարոզելու այն, ինչ մեզ սովորեցրել է եկեղեցին, այլ Պապի մտքերը քարոզելու, նշել է հոգեւորականը:
«Պապին Վրաստան է հրավիրել նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին՝ դա չհամաձայնեցնելով համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլյա 2-րդի հետ, ինչով նրան անհարմար վիճակի մեջ է դրել»,- ասել է Իսակաձեն: Եթե պատրիարքը չհրավիրեր կաթոլիկ եկեղեցու ղեկավարին, նա չէր գա, ընդգծել է հոգեւորականը:
11:23
11:05
10:49
10:33
10:09
09:44
09:28
09:02
15:46
15:29
15:02
11:27
10:35
10:03
16:15
15:45
15:19
15:03
14:52
14:39
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55