Թուրքական «Սաբահ» թերթը հրապարակել է «Ստամբուլի հնագույն ընտանիքները» անվանումով ցանկ, որում տեղ են գտել նաև հայազգի Բալյանները:
Թերթն այդպես էլ խուսափել է խոսել Բալյանների հայկական ծագման մասին և բավարարվել է պարզապես «Բալյան ընտանիք» ձևակերպմամբ: 
Ինչպես հայտնի է՝ Բալյանների գերդաստանը եղել է օսմանյան շրջանի ամենահայտնի ճարտարապետների գերդաստաններից մեկը, որի անդամները կառուցել են Ստամբուլի ամենահայտնի պալատներից ու մզկիթներից շատերը: Մինչդեռ Թուրքիայում խուսափում են խոսել Բալյանների հայկական ծագման մասին: Հաճախ զբոսաշրջիկներին ուղեկցող էքսկուրսավարները նրանց մասին պատմում են իբրև «Բալյանի» իտալական տոհմ:
Անդրադառնալով հայտնի Դոլմաբահչե պալատի ճարտարապետ Կարապետ Բալյանին՝ «Սաբահը» նշել է, որ Բալյան ընտանիքի անդամներից Կարապետ Բալյանն իր 30-ամյա գործունեության ընթացքում կառուցել է 7 պալատ, 4 գործարան, 1 մզկիթ, 2 հիվանդանոց, 3 դպրոց, 2 ջրամբար և 7 եկեղեցի:
Հայտնի ճարտարապետի 10 երեխաներից 4-ը՝ Նիկողոսը, Սարգիսը, Հակոբը և Սիմոնը, հետագայում շարունակել են հոր մասնագիտությունը:
Օսմանյան պատմագրության մեջ Բալյանը հիշատակվում է որպես «Դոլմաբահչեն կառուցած ճարտարապետ»։ 

Նշվում է, որ նա հանդիսացել է պալատական ճարտարապետ Մահմուդ Երկրորդ, Աբդուլմեջիթ և Աբդուլազիզ սուլթանների օրոք:
Նշվում է նաև, որ Կարապետի հայրը՝ Բալի Քալֆայի թոռ Գրիգորը, առաջինն է սկսել օգտագործել Բալյան ազգանունը: Վերջինս նաև ընկերական հարաբերություններ է ունեցել սուլթան Մահմուդ 2-րդի հետ:
Ի դեպ, օրեր առաջ թուրքական arkitera.com կայքը հայտնել է, որ հայազգի Բալյան ընտանիքի ընտանեկան դամբարանը նորոգված վիճակում այցելուների համար կվերաբացվի հոկտեմբերի 1-ից:
Ստամբուլի Սուրբ Կարապետ հայկական գերեզմանատանը գտնվող դամբարանը նորոգվել է Ստամբուլում գործող «Հայ ճարտարապետների միության» և Հրաչ ու Հակոբ Քըրմըզյանների անմիջական աջակցությամբ:
20:04
19:52
19:50
19:45
11:04
10:46
10:38
10:29
10:06
09:39
09:18
09:03
20:53
18:33
18:09
17:33
17:14
16:56
16:46
16:28
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44