Չինաստանը դիտարկում է Աֆրիկայի ատլանտյան ափի երկայնքով իր առաջին մշտական ռազմաբազայի կառուցման հնարավորությունը, եւ Վաշինգտոնը, որը ոգեւորված չէ այդ գաղափարից, արդեն սկսել է դիվանագիտական ջանքեր գործադրել ծրագրերը խափանելու համար:
ԱՄՆ պաշտոնյաները, վկայակոչելով ամերիկյան հետախուզության գաղտնի զեկույցները, հայտնել են Wall Street Journal-ին, որ Պեկինը կարող է Հասարակածային Գվինեայի նավահանգստային Բատա քաղաքը դիտարկել որպես բազայի տեղակայման վայր: Բատայի նավահանգիստ 2009-2014 թթ. արդիականացվել է China Road & Bridge Co-ի կողմից: ԱՄՆ հետախուզությունն առաջին անգամ իմացել է բազայի ստեղծման հնարավորության մասին 2019 թվականին:
Ջոն Ֆայները՝ ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդականի տեղակալը, հոկտեմբերին այցելել է Հասարակածային Գվինեա՝ նախագահ Թեոդորո Օբիանգ Նգեմա Մբասոգոյին եւ նրա որդուն տարհամոզելու համար, հայտնել է Journal-ը: Սպիտակ տան հայտարարության մեջ ասվում է, որ նրանք քննարկել են «ծովային անվտանգության բարելավման եւ COVID-19-ի համավարակի դադարեցման ուղիները»:
Վարչակազմի պաշտոնյաներից մեկը թերթին հայտնել է, որ ԱՄՆ-ը «հասկացրել է Հասարակածային Գվինեային, որ այնտեղ [չինական] գործունեության հետ կապված որոշ հնարավոր քայլեր ազգային անվտանգության մտահոգություններ կառաջացնեն»:
Գեներալ Սթիվեն Թաունսենդը՝ Աֆրիկայում ԱՄՆ հրամանատարության ղեկավարը, ապրիլին հայտարարել է, որ Պեկինի «ամենալուրջ սպառնալիքը» կլինի Աֆրիկայի ատլանտյան ափին գտնվող ռազմածովային բազան: The Journal-ը գրել է, որ բազայի ստեղծման հնարավորությունը «տագնապ է առաջացնում Սպիտակ տանը եւ Պենտագոնում»։
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01