Հաագայում ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանը վճռել է, որ Ադրբեջանն անհրաժեշտ միջոցներ ձեռնարկի հայերի դեմ ռասայական ատելության հրահրումը կանխելու համար, ասել է դատարանի նախագահ Ջոան Դոնոգյուն։
«Ադրբեջանը, ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայով ստանձնած պարտավորություններին համապատասխան, պետք է բանտարկյալներին պաշտպանի բռնությունից և վնասից… և պետք է ձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները՝ կանխելու էթնիկ հայերի նկատմամբ ռասայական ատելության և խտրականության հրահրումը, այդ թվում՝ պաշտոնյաների կողմից», - ասել է դատավորը՝ հրապարակելով Հայաստանի՝ Ադրբեջանի դեմ ռասայական խտրականության մեղադրանքով ներկայացված հայցի վերաբերյալ վճիռը։
Հայաստանը սեպտեմբերի 16-ին դիմել է ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարան ընդդեմ Ադրբեջանի՝ նրան մեղադրելով հայերի նկատմամբ ռասայական խտրականության համար։ Հայցում նշվում է, որ Ադրբեջանը «աջակցում է հայերի նկատմամբ ատելության քաղաքականությանը, որի արդյունքում նրանք ենթարկվել են խտրականության, ջարդերի ու խոշտանգումների»։ Երևանն իր հայցում պահանջում է «Ադրբեջանին պատասխանատվության ենթարկել Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին կոնվենցիայի խախտման համար՝ ապագայում վնասը կանխելու և արդեն հասցված վնասի փոխհատուցումը ստանալու համար»։
Հայաստանի կողմից հայցի ներկայացումից մեկ շաբաթ անց Ադրբեջանը հակընդդեմ բողոք է ներկայացրել։ Բաքուն իր հայցով ևս մեղադրել է Երևանին Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիան խախտելու համար։
14:03
17:59
17:55
17:39
17:27
17:04
16:46
16:23
16:05
13:38
13:07
12:33
12:06
09:44
09:27
00:00
16:33
16:25
16:09
15:44
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44