Արաբական Միացյալ Էմիրությունները (ԱՄԷ) դարձել են առաջին մահմեդական երկիրը, որը հրաժարվել է հանգստյան ուրբաթ օրից, ասվում է ԱՄԷ-ի կառավարության որոշման մեջ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Ուրբաթը մուսուլմանների համար սուրբ օր է։ Մուսուլմանները կարծում են, որ հենց ուրբաթ օրն է Ալլահը ստեղծել Ադամին, ով այդ օրը մտավ դրախտ եւ այդ օրը վտարվեց այնտեղից, եւ վերջին ժամը չի լրանա որեւէ այլ օր, բացի ուրբաթից:
Այդ օրը մուսուլմանների համար տոն է համարվում: Այդ օրը ընդունված է մզկիթներում մասնակցել հատուկ ուրբաթօրյա աղոթքին եւ ժամանակ հատկացնել սիրելիներին, հետեւաբար բոլոր մահմեդական երկրներում ուրբաթ օրը հանգստյան օր է, իսկ աշխատանքային շաբաթը սկսվում է կիրակի օրը:
«Շաբաթվա ընթացքում հանգստյան օրերը երկարացվում են կես օրով, հանգստյան օրերը շաբաթ եւ կիրակին են, ինչպես նաեւ` աշխատանքային ուրբաթ օրվա կեսը։ Ուրբաթ օրը պաշտոնական աշխատաժամանակը 4.5 ժամ է՝ 7.30-ից մինչեւ 12.00»,- ասվում է որոշման մեջ։
Ընդ որում, ԱՄԷ-ի իշխանությունները հայտարարել են, որ ուրբաթօրյա քարոզն ու աղոթքը մզկիթներում կանցկացվեն նույն ժամանակ եւ կսկսվեն տեղական ժամանակով 13.15-ին, սովորաբար ուրբաթօրյա աղոթքը սկսվում է 11.00-ին եւ ավարտվում 13.00-ին։ Պետական հիմնարկների աշխատակիցները կարող են ուրբաթ օրը հեռավար աշխատել։
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01