ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը մտադիր է հինգշաբթի օրը՝ դեկտեմբերի 9-ին, զանգահարել իր ուկրաինացի գործընկեր Վլադիմիր Զելենսկիին՝ քննարկելու, ի թիվս այլ հարցերի, Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների արդյունքները։ Այս մասին Սպիտակ տանը կայացած մամուլի ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը, հաղորդում է Ukrinform-ը։
«Նախագահ Բայդենը հինգշաբթի օրը կխոսի նախագահ Զելենսկիի հետ՝ շարունակելով նախագահ Զելենսկիի և պետքարտուղար Բլինկենի երեկվա զրույցը», – ասել է Միացյալ Նահանգների նախագահի խորհրդականը։
Միաժամանակ նա ընդգծել է, որ Բայդենի վարչակազմը «ամենօրյա ռեժիմով» կապ է պահպանում Ուկրաինայի ղեկավարության հետ։
«Մեր ուղերձն Ուկրաինայի կառավարության մեր ընկերներին, ինչպես նաև նախագահ Պուտինին ուղղված մեր ուղերձն այն է, որ Միացյալ Նահանգներն աջակցում է Մինսկի գործընթացին և ցանկանում է առաջընթաց տեսնել հրադադարի, վստահության ամրապնդման միջոցների հարցում, և դա առաջ շարժվելու լավագույն միջոցն է», – ասել է Սալիվանը:
Նա նաև նշել է, որ նախագահ Բայդենը ՌԴ նախագահ Պուտինի հետ բանակցությունների արդյունքները քննարկել է ԱՄՆ Կոնգրեսի առաջնորդների, ինչպես նաև Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի և Մեծ Բրիտանիայի ղեկավարների հետ։
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01