Ի՞նչն է մարդկանց ստիպում դավաճանել իրար: Պատասխանները ոչ միայն կզարմացնեն ձեզ, այլեւ հավանաբար կօգնեն հետագայում խուսափել ցավի եւ հիասթափության զգացումից:
Ակնհայտ պատճառ
Եթե կանայք եւ տղամարդիկ դավաճանում են իրար, ի՞նչն է ի վերջո դրա պատճառը։ Թերապեւտիկ սեանսների ընթացքում ճշմարտությունը բացահայտվում է եւ զարմանալի օրինաչափություն է հայտնաբերվում: Այն տղամարդիկ, որոնց բացահայտել են դավաճանության մեջ, որպես կանոն պնդում են, որ իրենց կանայք ներփակված են, բավականաչափ քնքուշ չեն, ինչպես նաեւ անտեսում են իրենց արտաքինը: Կանայք լիովին նույն պատճառներն ունեն. նրանք իրենց թերագնահատված են զգում եւ բողոքում են իրենց ամուսինների կողմից անտարբերությունից: Երբեմն նրանք դավաճանում են բացառապես նրա համար, որ վրեժ լուծեն ամուսիններից իրենց իսկ զենքով: Բայց այնքան կարեւոր չէ, թե Դուք ինչ պատճառ ունեք, դա չէ գլխավորը, որի մասին արժե մտածել: Ձեր ամեն պատրվակ ընդամենը կարծրատիպային արդարացում է, որ «հաշտվեք» ձեր զգացած մեղքի հետ:
Իրական պատճառը
Որքան էլ տարօրինակ հնչի, մեր բոլոր պատճառները պայմանավորված են ավելի կարեւոր գործոնով` մեր մշակույթով, մեր ընդհանուր արժեքներով: Ժամանակակից հասարակությունում ամենակարեւորը ցանկացած գնով ինքն իրեն գոհացնելն է: Նույնիսկ զուգընկերոջ հետ շփումը, ընտանեկան հարաբերությունները երկրորդ պլան են մղվում միայն նրա համար, որ համոզվեք, որ դուք, որպես անձ, երջանիկ եք: Ժամանակն է վերջ դնելու դրան: Եթե կարծում եք, որ դավաճանում եք միայն նրա համար, որովհետեւ իրավունք ունեք երջանիկ լինելու, սխալ է: Այդ արդարացումը Ձեզ ընդամենը օգնում է անտեսել ցավը եւ այն հետեւանքները, որ կունենա դավաճանությունը: Պատճառը ոչ մի նշանակություն չունի, երբ խոսում ենք դավաճանության մասին. դա ցանկացած դեպքում անարդարացի է եւ սխալ:
Ձեր գործողությունները կարող են շատ լուրջ հետեւանքներ ունենալ: Դուք կարող եք զրկվել ընտանիքից, եթե ոչ հիմա, ուրեմն ավելի ուշ: Բայց ստիպված կլինեք վճարել ցավի համար: Եթե մտածում եք դավաճանության մասին, ուրեմն ի գիտություն ընդունեք այս խորհուրդները: Եվ հիշեք, որ դավաճանությունը սկսվում է գլխում, ֆիզիկական մերձությունից շատ առաջ: Ինքներդ հարցրեք, թե ինչու:
Մտածում եք ձեր զուգընկերոջը դավաճանելու մասին
Նման երջանկությունն անցողիկ է: Արդարացում մի փնտրեք Ձեր դավաճանությանը: Դուք ոչ մի հարգելի պատճառ չունեք նրա համար, որ դավաճանեք Ձեր ամուսնուն կամ կնոջը: Ազնիվ եղեք նախ եւ առաջ ինքներդ ձեզ հետ եւ ջանացեք արդարանալ` սեփական արարքի ճշմարտանման հիմնավորումներ բերելով:
Մտածեք ձեր պարտավորությունների մասին
Մի ավելացրեք դավաճանությունների վիճակագրությունը: Եթե ինչ-որ մեկի հետ հանդիպում եք, հավատարիմ մնացեք այդ հարաբերություններին: Եթե ամուսնացած եք, հավատարիմ մնացեք ամուսնուն կամ կնոջը: Անկասկած, ամուսնությունը իրավական, բարոյական եւ կրոնական պարտավորությունների կատարում է պահանջում, բայց ցանկացած հարաբերություններում ամենակարեւորը նվիրվածությունն է: Մտածեք ձեր ընտանիքի մասին, ձեր կնոջ կամ ամուսնու, ձեր բարեկամների: Ձեր գլխավոր պարտավորությունն է չդավաճանել նրանց սիրուն, աջակցությանը, վստահությանը:
Մասնագիտական եւ հոգեւոր աջակցություն փնտրեք
Ամոթալի ոչինչ չկա այդ գայթակղությունը մասնագետների օգնությամբ հաղթահարելու մեջ: Ամուսնական կամ ընտանեկան թերապիայի սեանսների գնացեք, խոսեք մասնագետի հետ: Անկեղծացեք եւ 100 տոկոսով ազնիվ եղեք զուգընկերոջ հետ: Հիշեք, որ Աստված հավանություն է տալիս Ձեր լավ արարքներին եւ իր ձերթին կօգնի հաղթահարել կյանքի դժվարությունները: Դուք բավականաչափ ուժեր ունեք գայթակղությունը հաղթահարելու համար: Հենց Դուք գիտակցեք, որ գայթակղությունը չարժե դրան եւ որ միշտ կա ինչ-որ մեկը, ում կարող եք դիմել օգնության համար, դա կնշանակի, որ Դուք գերադասել եք Ձեր կեսին հավատարիմ մնալու տարբերակը:
- See more at: http://style.news.am/arm/news/30836/minchev-korosheq-davatchanel.html#sthash.6JK381hu.dpuf
16:49
16:25
16:06
15:46
15:24
15:13
14:58
14:41
14:21
14:04
13:43
13:21
13:02
12:44
12:21
12:02
11:39
11:24
11:08
10:51
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55