Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության փոխնախագահ Նուման Քուրթուլմուշը Ստամբուլում Ադրբեջանի իշխող «Յենի Ազերբայջան» կուսակցության փոխնախագահ և գործադիր մարմնի ղեկավար Թահիր Բուդաքովի հետ հանդիպմանը խոսել է 44-օրյա պատերազմի, ներկա իրավիճակի և Հայաստանից սպասելիքների մասին:
«Մենք ցանկանում ենք, որ Հայաստանը Կովկասի խաղաղությանն աջակցի ոչ թե հայկական լոբբիի ցույց տված ուղղությամբ, այլ Հայաստանում ապրող հայ ժողովրդի շահերին համապատասխան: Որովհետև Ֆրանսիայի ու ԱՄՆ-ի ու այլ վայրերի հայկական լոբբիի ուղղությունն այլ է, Հայաստանի իրականությունը՝ այլ: Այս տեսանկյունից ակնհայտ է դարձել, որ որոշ կայսերապաշտ երկրների կողմից Կովկասն իրար խառնելու նպատակով Հայաստանին ցույց տված աջակցությունը ոչ մի արդյունք չի տվել:
Ուստի Ադրբեջանի կողմից օրակարգ բերված, նաև մեր նախագահի կողմից Բաքու այցի ընթացքում հայտարարված Կովկասի 6 տարածաշրջանային երկրների՝ իրենց հարցերը լուծելու համար հարթակի հիմնումը կարևոր քայլ է՝ ուղղված բոլոր երկրների բարօրությանն ու տարածաշրջանի ապագային և կայունությանը»,- ասել է նա։
Քուրթուլմուշը խոսել է նաև պատերազմի ընթացքում Ադրբեջանին Թուրքիայի ցուցաբերած բազմակողմանի աջակցության ու շարունակվող աննախադեպ համագործակցության մասին՝ շեշտելով, որ դրա արդյունքում երկու երկրների հարաբերությունները նոր մակարդակի են բարձրացել: Նա ավելացրել է նաև, որ «Շուշիի հռչակագրի» ստորագրմամբ էլ իրենց երկրների հարաբերություններում նոր շրջան է բացվել:
09:03
14:03
12:12
09:00
18:02
17:44
17:16
17:04
16:46
16:05
15:45
13:23
13:09
12:46
12:23
12:06
11:45
11:23
11:05
10:49
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55