«Ռոսպոտրեբնադզոր»-ը դեկտեմբերի 8-ից կրճատում է կորոնավիրուսի ՊՇՌ-թեստի գործողության ժամկետը՝ 72-ից հասցնելով 48 ժամի: Այդ մասին վկայում է պետական սանիտարական գլխավոր բժիշկ, «Ռոսպոտրեբնադզոր»-ի ղեկավար Աննա Պոպովայի որոշումը։ «Բացասական լաբորատոր հետազոտության գործողության ժամկետը, որն անցկացվում է ՊՇՌ մեթոդով, կազմում է 48 ժամ՝ սկսած COVID-19-ի լաբորատոր հետազոտության արդյունքի ժամանակից»,-ասվում է որոշման մեջ, որը դեկտեմբերի 7-ին հրապարակվել է իրավական տեղեկատվության պաշտոնական պորտալում: Փաստաթղթի համաձայն, այս առաջարկությունն ուժի մեջ է մտնում դեկտեմբերի 8-ից. ավելի վաղ թեստերի գործողության ժամկետը կազմում էր 72 ժամ: Անցած շաբաթ Աննա Պոպովան հայտարարել է, որ ՊՇՌ-թեստերի գործողության ժամկետի կրճատման մասին որոշումն ընդունվել է ՌԴ-ում կորոնավիրուսի օմիկրոն շտամի՝ ՌԴ-ում տարածման ռիսկի ֆոնին: Որոշման մեջ նաեւ մատնանշվում է, որ COVID-19-ով հիվանդի հետ շփում ունեցած անձից կենսաբանական նյութի առումը տեղի է ունենում կլինիկական այն ախտանշանների ի հայտ գալու դեպքում, որոնք նման են կորոնավիրուսին: Նոյեմբերի 17-ին «Ռոսպոտրեբնադզոր»-ի ղեկավարը հայտարարել է, որ ՌԴ-ում սուր շնչառական վիրուսային վարակի նշաններ ունեցող քաղաքացիները պարտադիր կարգով կորոնավիրուսի թեստ են հանձնելու: Կորոնավիրուսի В.1.1.529 տարատեսակը, որն ԱՀԿ-ում անվանել են հունական «օմիկրոն» տառով, հայտնաբերվել է ոչ միայն Աֆրիկայի հարավում, այլեւ Հոնկոնգում, Բելգիայում, Իտալիայում, Գերմանիայում, Շվեյցարիայում, Ֆրանսիայում, Կանադայում, Նիդեռլանդներում, Ավստրալիայում, Մեծ Բրիտանիայում, ԱՄՆ-ում եւ այլ երկրներում: ԱՀԿ-ի հայտարարության մեջ ասված է, որ այդ տարատեսակն «ունի մեծ թվով մուտացիաներ, որոնցից մի քանիսն անհանգստություն են առաջացնում»:
23:04
22:45
13:37
13:02
10:17
09:22
22:09
20:42
20:15
19:12
17:33
17:19
17:03
16:55
16:33
15:44
15:18
15:02
14:08
13:33
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | ||||
5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:45
09:36
09:29
09:14
09:02
09:46
09:44
09:35
09:29
09:16
09:02
09:58
09:47
09:34
09:16
09:02
09:54
09:45
09:37
09:27
09:02
09:46
09:36
09:27
09:16
09:02
09:45
09:34
09:17
09:02
09:33
09:13
10:02
09:56
09:45
09:33
09:15
09:02
09:55
09:44
09:33
09:17
09:02
09:26
09:15