Կենտրոնական բանկը Հայաստանում արժութային շուկային միջամտելու անհրաժեշտություն չի տեսնում, քանի որ փոխարժեքի կտրուկ տատանումներ չի կանխատեսում: Սեպտեմբերի 30-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀ ԿԲ դրամավարկային քաղաքականության վարչության պետ Վահագն Գրիգորյանը: «Կենտրոնական բանկը բազմիցս հայտարարել է, որ իրականացնում է լողացող փոխարժեքի քաղաքականություն և արժութային շուկային միջամտում է միայն այն պարագայում, երբ կտրուկ կարճաժամկետ տատանումներ են լինում: Մենք հիմա նման տատանումներ չենք կանխատեսում»,- ընդգծել է Գրիգորյանը:
Նրա խոսքով՝ Հայաստանում 2014թ. արձանագրված փոխարժեքի տատանումները պայմանավորված էին որոշակի վարքագծի փոփոխությամբ: «Մենք դրա մասին բազմիցս խոսել ենք՝ շեշտադրելով գնաճային սպասումները: Խոսքն այն մասին է, երբ ֆիզիկական անձինք, սպասելով, որ այս կամ այն պատճառով գնաճ է լինելու, փորձում են իրենց ապահովագրել արտարժույթ գնելու միջոցով: Ստացվում է, որ այդ գնաճային սպասումները վերջին երկու տարվա ընթացքում բավականին նվազել են, և մենք ունենք փաստացի տվյալներ այդ մասին: Նաև դա է թույլ տալիս Կենտրոնական բանկին նվազեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ այդ սպասումների նվազմանը համարժեք»,- բացատրեց Վահագն Գրիգորյանը:
Եզրափակելով խոսքը՝ ՀՀ ԿԲ դրամավարկային քաղաքականության վարչության պետը կրկնեց, որ նման պայմաններում ԿԲ-ն փոխարժեքի նոր տատանումներ չի կանխատեսում:
16:33
16:25
16:09
15:44
15:15
14:59
14:48
13:49
13:33
13:12
12:06
11:48
11:23
11:05
09:34
09:03
15:25
15:15
15:02
14:04
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44