Երեկ ՀՀ արևելյան ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումների հարձակման հետեւանքով զոհված Վահե Մանասերյանը Երեւանից էր, , ունի իրենից մեծ երկու քույր: Այս մասին NEWS.am-ին հայտնեց նրա հարազատներից մեկը: 19-ամյա Վահեն 2020 թվականի փետրվարին էր զորակոչվել եւ 2 ամիս էր մնացել նրա զորացրվելուն: Վահեն սովորում էր ՀՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտում` լողի բաժնում։ Վահեի դասղեկը` 70-ամյա Լիդա Վարդանյանը, Վահեին հիշում է որպես խելացի, հանգիստ, բարի, աշխատասեր աշակերտ:
«Ինչի պիտի Վահեի նման երեխաները այսօր զոհվեին, անտերուդուս վիճակ է: Այսքան տարի մեր պապերը պահել են այս հողը, հայրենիքը, ու հիմա զգում ես, որ ամեն ինչը գնում է մեր ոտքերի տակից: Վահեն խելոք, սուսուփուս, կազմակերպված երեխա էր, 2 քույր ուներ, ինքը երրորդն էր տան, միակ որդին»,- հուզված ասաց տիկին Վարդանյանը: Ավելի վաղ հայտնել էինք, որ դեկտեմբերի 10-ին ՀՀ արևելյան ուղղությամբ (Գեղարքունիքի մարզ) Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումների ձեռնարկած նախահարձակ գործողություններին դիմակայելու ընթացքում զոհվել է ՀՀ ՊՆ N զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Վահե Վաղարշակի Մանասերյանը (ծնվ. 2002թ.)։ Եվս ութ զինծառայող վիրավոր է։ Վեց զինծառայողի վիճակը գնահատվում է ծանր, մյուս երկուսինը, համապատասխանաբար, միջին և թեթև։
09:03
14:03
12:12
09:00
18:02
17:44
17:16
17:04
16:46
16:05
15:45
13:23
13:09
12:46
12:23
12:06
11:45
11:23
11:05
10:49
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55