Գորիսի խոշորացված համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը «հեռավար» կառավարում է քաղաքը, չնայած այն հանգամանքին, որ գտնվում է անազատության մեջ: Այս մասին Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Գորիս խոշորացված համայնքի ղեկավարի տեղակալ Իրինա Յոլյանը:
«Պարոն Առուշանյանը հիմնական որոշումներն ինքն է կայացնում, փաստաբանների միջոցով նամակագրական կապ կա եւ այդ նամակների միջոցով ինքը տեղյակ է եւ շինարարական ծրագրերին եւ ներդրումային ծրագրերին եւ ընդհանուր առմամբ աշխատանքներին: Ճիշտ է համայնքապետարանում բաժինները աշխատում են, բայց այն բոլոր հարցերը, որոնք կապ ունեն համայնքի ղեկավարի որոշումների հետ, բնականաբար ամեն ինչ իր նամակների միջոցով է իրականացվում: Աշխատակազմը այդ բոլոր հարցերը կազմակերպում է օրվա ընթացքում, կամ մի քանի օրվա կտրվածքով եւ իր անմիջական որոշումներով աշխատանքային ձեւակերպումները արդեն հստակ տրվում են»,- ասաց Յոլյանը` նշելով, որ հեռախոսային կապի հնարավորություն Առուշանյանի հետ իրենք մինչեւ հիմա չունեն:Իրինա Յոլյանը գտնում է, որ Առուշանյանը պետք է անհապաղ ազատ արձակվի, քանի որ արդեն չկա այն միակ ցուցմունքը, որը նրա դեմ էր տրվել: «Այդ ցուցմունք տվող Լուսինե Ավետյանը արդեն ներկայացրել է` որն է եղել կեղծ ցուցմունք տալու հիմքերը եւ բնական է, որ որեւէ իմաստ չկա Առուշանյանին անազատության մեջ պահել: Բայց քանի որ նախորդ նիստերի ժամանակ մենք տեսել ենք, որ ժամանակի վրա փորձում են երկարաձգել, այսինքն` այնպիսի ժամերի են նշանակում դատական նիստը, որ օրը ավարտվի եւ կարողանան երկարաձգել: Բոլորը սպասում են, որ դեկտեմբերի 27-ին Առուշանյանը պետք է ազատ արձակվի»,-ասաց նա: Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը կալանքի տակ է, նա մեղադրվում է համայնքի ընտրողներից առավելագույն քվեներ ապահովելու և ընտրություններում ցանկալի արդյունք արձանագրելու անձնական և խմբային շահերից ելնելով, ԱԺ արտահերթ ընտրությունների (որին ինքը մասնակցում էր «Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակով) նախընտրական քարոզարշավի ընթացքում ուղղակի դիտավորությամբ ծանր հանցագործություն նախապատրաստելու, այն է` ընտրություններին մասնակցելու և «Հայաստան» դաշինքի օգտին կողմ քվեարկելու համար երկու կամ ավելի ընտրողի կաշառք տալու մեջ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 35-154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, 38-149-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով և 38-154.2-րդ հոդվածի 3-րդ մասով: Բացի այդ, ըստ մեղադրանքի, Առուշ Առուշանյանը Գորիս համայնքի Քարահունջ բնակավայրի վարչական ղեկավար Լուսինե Ավետյանի միջոցով կազմակերպել է նույն բնակավայրի ընտրողներին 2021 թվականի հունիսի 20-ին նշանակված ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցելուն և «Հայաստան» դաշինքի օգտին կողմ քվեարկելուն հարկադրելը:
News.am
19:33
19:03
18:49
18:34
18:10
09:19
09:01
17:54
17:32
17:16
17:02
16:51
16:35
15:06
13:21
13:15
13:01
12:45
12:21
12:03
09:01 21.10.25
09:28 21.10.25
13:21 21.10.25
09:36 21.10.25
17:54 21.10.25
17:16 21.10.25
10:24 21.10.25
09:14 21.10.25
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42
09:33
09:02
09:56
09:42
09:34
09:16
09:02
09:52
09:42
09:35
09:16
09:02
09:45
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02
09:54
09:44
09:32
09:15